Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
6 նոյեմբերի 2014 թվականի N 46
20. Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆԻՍՏԻ 17-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ N 28 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի նիստի 17-րդ կետով հավանության արժանացած «Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին հավանություն տալու մասին» N 28 արձանագրային որոշման NN 1, 2 և 3 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն արձանագրային որոշման հավելվածներում ընդգրկված կազմակերպություններում արդիականացման, հիմնանորոգման, նորոգման, նոր տարածքների ձեռքբերման (կառուցման) աշխատանքներն սկսելու մասին տեղեկացնել համապատասխան պետական մարմնին, որի հաշվեկշռում ամրագրված է անշարժ գույքը, ինչպես նաև շինարարության շահագործման փաստագրման ակտը (N 1 ձև) ներկայացնել համապատասխան պետական մարմնի ստորագրմանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 6-ի նիստի N 46 արձանագրային որոշման
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2013 թվականի
հուլիսի 18-ի նիստի N 28
արձանագրային որոշման
Առաջին փուլ: Ցանկ 1: Առաջնահերթ օբյեկտների «Կրթական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» աշխատանքների նկարագիրն ըստ տեսակների և ծավալների:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 6-ի նիստի N 46 արձանագրային որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
հուլիսի 18-ի նիստի N 28
արձանագրային որոշման
Երկրորդ փուլ: Ցանկ 1: Առաջնահերթ օբյեկտների «Կրթական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» աշխատանքների նկարագիրն ըստ տեսակների և ծավալների:
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 6-ի նիստի N 46 արձանագրային որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2013 թվականի
հուլիսի 18-ի նիստի N 28
արձանագրային որոշման
Երրորդ փուլ: Ցանկ 1: Առաջնահերթ օբյեկտների «Կրթական օբյեկտների հիմնանորոգման, կառուցման և արդիականացման» աշխատանքների նկարագիրն ըստ տեսակների և ծավալների: