ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 փետրվարի 2015 թվականի N 100-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի`
1) 22.1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`
22.1 Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարություն 4043 5 1
այդ թվում՝
կառուցվածքային ստորաբաժանումներ 221 5 1
առանձնացված ստորաբաժանումներ`
Փրկարար ծառայություն 3548 5 -
Պետական ռեզերվների գործակալություն 23 2 -
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն 25 1 -
Հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն 13 1 -
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն 177 2 -
նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններ`
Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ` 36 1 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 36 1 -
2) ուժը կորցրած ճանաչել 33.2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. փետրվարի 13
Երևան