«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60615046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունվարի 2015 թ.
ք. Երևան N 7-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությամբ, 13.1-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողովին ներկայացվող` տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան
Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2015 թ. հունվարի 30-ի N 7-Ն որոշման
N ______
«____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկված չլինելու մասին
Դիմող ___________________________________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
Անձը հաստատող փաստաթուղթ __________________________________________________________
սերիա, համար
Հաշվառված _____________________________________________________________________________
հաշվառման հասցե
Դուրս է մնացել թիվ _____ ընտրատարածքի _______________________________ թիվ ___/___
(համայնքի անվանումը)
տեղամասի տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակից:
Խնդրում եմ ընդգրկել թիվ _____ ընտրատարածքի __________________________________________
(համայնքի անվանումը)
թիվ ___/___ տեղամասի տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց լրացուցիչ ցուցակում:
Ներկայացվում է տեղական հանրաքվեի տեղամասային հանձնաժողով:
______________________________________
(լիազոր մարմնի համապատասխան
.ստորաբաժանմանղեկավարի
անուն, ազգանուն) ________________________
(ստորագրություն)
«____» _______________ 20 թվական
Կ.Տ.