«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015054
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
4 փետրվարի 2015 թ. N 03-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի «Կանանց կոնսուլտացիայում կիրառվող առանձին փաստաթղթերի ձևեր հաստատելու մասին» N 16-Ն հրամանի (այսուհետ` հրաման) 1-ին կետը լրացնել նոր 18-րդ, 19-րդ և 20-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«18) հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևը` համաձայն հավելված N 18-ի,
19) հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևի շրջանառության և լրացման կարգը` համաձայն հավելված N 19-ի,
20) «Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների» ամփոփ ամսական հաշվետվությունը (Հաշվետվություն PR_001)՝ համաձայն հավելված N 20-ի:»:
2. Հրամանը լրացնել նոր NN 18-րդ, 19-րդ և 20-րդ Հավելվածներով` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար՝ Ա. Մուրադյան
Հավելված
ՀՀ ԱՆ 04 փետրվար 2015 թվականի
N 03-Ն հրամանի
Հավելված 18
ՀՀ ԱՆ 2014 թվականի
մայիսի 6-ի N 16-Ն հրամանի
ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ (ձև 005)
1. Հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը և կոդը
2. Հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը 3. Հաշվառման վերցնելու ամսաթիվը /օր, ամիս, տարի/
4. Գրանցված է բժշկական կազմակերպությունում 6. Վերջին դաշտանային ցիկլի առաջին օրը, ամիսը, տարին
5. Ուղեգրված է գրանցող առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից 7. Պտղի ենթադրյալ գեստացիան շաբաթներով
8. Հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը
9. Անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը
10. Ծննդյան օրը, ամիսը, տարին
11. Հանրային ծառայությունների համարը/սոցիալական քարտի համարը
12. Հեռախոսի համարը
13. Հաշվառման վայրը (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն, բնակարան)
14. Բնակության վայրը (մարզ, քաղաք/գյուղ, փողոց, շենք/տուն, բնակարան)
15. Հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, ստորագրությունը
16. Հղիությունը վարող մանկաբարձուհու (բուժքույր) անունը, ազգանունը, ստորագրությունը
17. Այցի կատարման օրը, ամիսը, տարին 18. Նշում-ներ
19. Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները
Ծառայության կոդ Ծառայություն
մատուցած բժշկական
կազմակերպության կոդ և անվանում
Ծառայության մատուցման օր, ամիս, տարի
Վճարման տեսակը Արդյունք Ծառա-յության կոդ Ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդ և անվանում Ծառայության մատուցման օր, ամիս, տարի Վճարման տեսակը Արդյունք
01010
01035
01038
01039
01043
01050
01060
04001
04012
04036
07050
20. Ախտորոշում /կոդ/ 21. Ուղեկցող
Հիվանդություններ /կոդ և անվանում/
22. Բարդություններ /կոդ/
23. Դեպքի ավարտ /ելք /կոդ/
Ամսաթիվ /օր, ամիս, տարի/ 24. Մուտքագրողի անունը, ազգանունը
ստորագրությունը
Ամսաթիվ /օր, ամիս, տարի/
Հավելված N 19
ՀՀ ԱՆ 2014 թվականի մայիսի 6-ի
N 16-Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՀՂԻԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևը (այսուհետ` Ձև) լրացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպություններում` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից` այն անձանց համար, ովքեր դիմել են մանկաբարձ-գինեկոլոգին` որպես իրենց հղիության հսկողությունն իրականացնող բժշկի և հաշվառվել են նրա մոտ էլեկտրոնային հաշվառման եղանակով:
2. Ձևը իրենից ներկայացնում է հղիության հաշվառման և վարման ընթացքում կատարված այցերի հաշվառման անհատական ձև, որը հիմք է հանդիսանում մանկաբարձ-գինեկոլոգի գործունեության գնահատման և դրա հիման վրա բժշկական կազմակերպությունների լրացուցիչ փոխհատուցման և բժիշկների վարձատրության համար:
3. Ձևը լրացվում է հղիության հաշվառման և հղիության ավարտի/ելքի դեպքում, իսկ հղիության վարման ընթացքում միայն համապատասխան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման նպատակով հղիի այցի դեպքում:
4. Ձևը կիրառելի է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ծավալի գնահատման, ծախսերի պլանավորման, բուժօգնության ստանդարտների և ծախսերի հիմնավորվածության, բժշկական օգնության և սպասարկման որակի գնահատման և բարելավման միջոցառումների պլանավորման, ինչպես նաև ներքին կառավարման նպատակով վիճակագրական հաշվետվություններ կազմելու համար:
II. Ձևի շրջանառության կազմակերպումը բժշկական կազմակերպությունում
5.Բժշկական կազմակերպությունը Ձևի շրջանառությունը կարող է կազմակերպել ստորև շարադրված երեք տարբերակներից որևէ մեկով: Ձևի շրջանառության ընտրված տարբերակը հաստատվում է բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով:
1) Ձևի շրջանառության 1-ին տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.
ա. Ձևերը գտնվում են գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ գրանցման մատյանի միջոցով վարվում է համարակալված ձևերի հաշվառում: Գրանցման (մատենավարման) բաժնի աշխատակցի բացակայության դեպքում, բժշկական կազմակերպության ղեկավարի հրամանով, հաշվառման պարտականությունների կատարումը հանձնարարվում է այլ աշխատակցի (գրանցող),
բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը հատկացնում է մեկ ձևաթուղթ, որի 1, 4, 5, 8-14, 17-րդ կետերի լրացումից հետո հանձնում է բժշկին,
գ. Բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը), լրացնում է առաջին այցի համար 2. 3. 6. 7 և 18-23, իսկ յուրաքանչյուր հաջորդ այցերի համար՝ 7-րդ և 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմք են հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում (հղիի և ծննդկանի անհատական քարտ) կատարված գրառումները: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն լրացվում),
դ. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,
ե.Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:
զ. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին՝ այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:
2) Ձևի շրջանառութան 2-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.
ա. Նախօրոք բժշկական կազմակերպությունը տեղադրում է համակարգիչ գրանցման (մատենավարման) բաժնում կամ ընդունարանում, որտեղ վարվում է ձևերի ավտոմատ հաշվառում,
բ. Հաշվառման վերցված հղիի յուրաքանչյուր «այցի» համար գրանցողը տպագրում է մեկ ձևաթուղթ, որի 1-ից 17-րդ կետերը և 20-րդ կետը լրացվում են ավտոմատ՝ հղիության հաշվառման ժամանակ լրացված այցի ընթացքում տրամադրված տվյալների հիման վրա և հանձնում է բժշկին,
գ. Ձևի 1-ից 17-րդ կետերում և 20-րդ կետում փոփոխությունների դեպքում հիմք է վերցվում տպագրված ձևի վրա կատարված նշումներով ձևը, որից հետո նշված փոփոխությունները ենթակա են կատարման ձևի էլեկտրոնային տարբերակում,
դ. Յուրաքանչյուր այցի համար բժիշկը (կամ բժշկի հրահանգով` բուժքույրը) լրացնում է 18-ից մինչև 23-րդ կետերը: Դեպքի ավարտից հետո Ձևը լրացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ձևի լրացման հիմքը` ՀՀ առողջապահության նախարարի 2014թ մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ում կատարված գրառումներն են: Ձևում լրացվում են միայն փաստացի իրականացված ծառայությունները (նշանակված, բայց չիրականացված ծառայությունները չեն նշվում),
ե. Լրացված Ձևերը բժիշկը ստորագրում է և յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում հանձնում բժշկական կազմակերպության մուտքագրողին,
զ. Մուտքագրողը Ձևերի մուտքագրումը իրականացնում է բժիշկներից լրացված Ձևերի ստացման հերթականությամբ: Տվյալները մուտքագրելուց հետո Մուտքագրողը Ձևում լրացնում է մուտքագրման ամսաթիվը, ստորագրում նախատեսված տեղում:
է. Հղիության ավարտից/ելքից հետո մուտքագրողը տպում է հղիի ձևի ամփոփը, ստորագրում և փոխանցում է բժշկին՝ այն սահմանված կարգով պահպանելու նպատակով:
3) Ձևի շրջանառութան 3-րդ տարբերակը իրականացվում է հետևյալ կերպ.
ա. Բժշկական կազմակերպությունը ընդունարանում կամ համապատասխան սենյակում տնօրենի հրամանով տեղադրում է համակարգիչ՝ ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրով, որտեղ կազմակերպվում է բժշկական կազմակերպության բնակչության գրանցման, առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) այցերի հաշվառման, հղիի հաշվառման ձևերի գրանցման, հաշվետվությունների ստացման և ուղարկման, ցուցանիշների վերահսկման և համակարգման գործընթաց,
բ. Ավտոմատացված տեղեկատվական համակարգչային ծրագրեր են տեղադրվում նաև բժիշկների համակարգիչներում, որտեղ տնօրենի հրամանով բժիշկը կամ բուժքույրը կատարում են հղիի այցերի մուտքագրումներ՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի N 16-Ն հրամանով հաստատված հավելված 1-ով նախատեսված հղիի և ծննդկանի անհատական քարտում տվյալ այցի մասին լրացված տեղեկատվությունը,
գ. Գրառումները հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարվում են սույն կարգի հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևի լրացման պահանջներին համապատասխան,
դ. Մուտքագրված տվյալները բժիշկը հաստատում է և ուղարկում բժշկական կազմակերպության տվյալների շտեմարան:
III. Լրացված և մուտքագրած Ձևերի պահպանումը բժշկական կազմակերպությունում
6. Լրացված և մուտքագրած Ձևերի թղթային տարբերակները բժշկական կազմակերպությունում պահպանվում են 3 տարի ժամկետով` հղիի և ծննդկանի անհատական քարտում: Նշված ժամկետը լրանալուց հետո այդ ձևաթղթերը ենթակա են ոչնչացման՝ համապատասխան ակտի ձևակերպմամբ, իսկ էլեկտրոնային տարբերակները արխիվացվում են յուրաքանչյուր տարվա վերջում և պահպանվում մագնիսական կրիչների վրա:
IV. Ձևի շրջանառության համակարգումը
7. Ձևի լրացման գործընթացի համակարգումը և թերությունների շտկումը բժշկական կազմակերպությունում իրականացվում է ըստ տնօրենի կողմից հաստատված ներքին կանոնակարգի` նշանակված պատասխանատու անձի (այսուհետ` Համակարգող) միջոցով:
8. Թերի լրացված Ձևերը չեն մուտքագրվում և աշխատանքային օրվա վերջում դրանք ներկայացվում են Համակարգողին: Համակարգողը թերությունները վերացնելու նպատակով դրանք քննարկում է բժշկի հետ և ետ վերադարձնում: Բժիշկը Ձևում եղած թերությունները մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկում և հանձնում է մուտքագրողին:
9. Լրացման տեսակետից թերի են համարվում այն ձևերը, որոնցում բացակայում են.
1) 1-ից 17-րդ կետերը, 20-րդ և 24-րդ կետերը՝ բոլոր դեպքերի համար,
2) 19-րդ կետը՝ այն դեպքերի համար, երբ բացակայում է «Արդյունք» սյունում որևէ գրառում, սակայն կան նշումներ համապատասխան ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդի և անվանման և/կամ ծառայության մատուցման օր, ամիս տարի տողերում,
3) 23-րդ կետը՝ այն դեպքերի համար, երբ 7-րդ կետում նշված թիվը անցել է 41 շաբաթական ժամկետը:
10. Համակարգողը պարբերաբար կատարում է ընտրանքային ստուգում` դիտարկելով Ձևում լրացված տեղեկությունների համապատասխանությունը հղիի և ծննդկանի անհատական քարտում կատարված գրառումների հետ կամ տվյալների համապատասխանությունը տվյալների էլեկտրոնային բազայոմ:
V. Բժշկական կազմակերպության կողմից հղիների հսկողության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը
11. Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (այնուհետև՝ ՊԱԳ) տարածքային կենտրոն է ներկայացնում հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի էլեկտրոնային տվյալների շտեմարանը` ոչ ուշ, քան հաշվետու ամսվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը:
12. Տվյալների շտեմարանի հետ միասին բժշկական կազմակերպության պատասխանատուն թղթային տարբերակով, էլեկտրոնային կրիչով, էլեկտրոնային փոստով կամ ինտերնետի միջոցով առցանց տարբերակով ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարի 06.05.2014 թվականի N 16-Ն հրամանի հավելված 20-ով հաստատված «Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների» ամփոփ ամսական հաշվետվությունը (Հաշվետվություն PR_001), որը պետք է հաստատված լինի բժշկական կազմակերպության տնօրենի և պատասխանատուի կողմից:
13. ՊԱԳ տարածքային կենտրոնի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է բժշկական կազմակերպության կողմից ներկայացված հաշվետվության ձևի և տվյալների շտեմարանի համապատասխանությունը: Թերությունների կամ անհամապատասխանության դեպքում բժշկական կազմակերպությունը 1 աշխատանքային օրվա ընթացքում շտկում և ՊԱԳ-ի տարածքային կենտրոն է ներկայացնում ճշտված ամփոփ հաշվետվությունը և տվյալների շտեմարանը:
14. Տվյալների հանրապետական (միասնական) շտեմարանում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ տվյալների համադրումների և ճշտումների հիման վրա ՊԱԳ-ի կողմից Վեբ ծառայության միջոցով հրապարակվում է վավեր հղիության գրանցումների, անվավեր գրանցումների և մանկաբարձ-գինեկոլոգների ըստ գործունեության արդյունքների գնահատման ամփոփ հաշվետվություններ, որոնք հիմք են ընդունվում բժշկական կազմակերպության կողմից ներկայացված ՀՀ առողջապահության նախարարի 24.01.2011 թվականի N 63-Ա և 03.05.2010 թվականի N 695-Ա հրամաններով հաստատված «Պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքներն ըստ բյուջետային ծրագրերի և բժշկական ծառայությունների տեսակների» /ՁևN HP_011/ և «Ամփոփ հաշվետվություն ցուցանիշների կատարման վերաբերյալ» /Ձև N EN 009/ հաշվետվությունների ձևավորման համար:
15. Հղիի հսկողության պարտադիր ծավալների հաշվառման ձևերի միջոցով տվյալների հավաքման և մուտքագրման տեխնիկական և ծրագրային ապահովման աշխատանքների ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի և ըստ գործունեության արդյունքների լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի համար նախատեսված գումարները:
VI. Ձևի լրացման պահանջներ, պարզաբանումներ
16. Ձևը լրացվում է միայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն հրամանով հաստատված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում արտահիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկակական օգնության և սպասարկման չափորոշիչ»-ով սահմանված ընթացակարգին համապատասխան հաշվառված հղիների համար:
17. Բժշկի/բուժքրոջ ժամանակավոր բացակայության դեպքում, նրա մոտ հաշվառված հղիի սպասարկումն իրականացվում է այլ բժշկի կողմից` տվյալ այցի համար լրացվող Ձևում նշելով փոխարինող բժշկի տվյալները:
18. Ձևի լրացման ընթացքում՝ անկախ ընտրված տարբերակից, պարտադիր են հետևյալ լրացման պահանջները.
1) Հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը և կոդը _ Լրացվում է հղիությունը վարող բժշկական կազմակերպության անվանումը, իսկ վանդակներում լրացվում է բժշկական կազմակերպության ութանիշ կոդը, որը տրված է ՊԱԳ-ի կողմից: Եթե կոդի վերջին չորս նիշերը զրոներ են, ապա դրանք չեն լրացվում:
2) Հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը-լրացվում է հղիի և ծննդկանի անհատական քարտի համարը:
3) Հաշվառման վերցնելու օրը, ամիսը, տարին _ լրացվում է հղիին հաշվառման վերցնելու ամսաթիվը:
4) Գրանցված է բժշկական կազմակերպությունում _ Եթե տվյալ հղին գրանցված է հսկողությունը իրականացնող կազմակերպությունում՝ ԱԱՊ բժշկի մոտ համապատասխան վանդակում դրվում է «√» նշանը: Եթե տվյալ հղին գրանցված չէ հսկողությունը իրականացնող կազմակերպությունում՝ ԱԱՊ բժշկի մոտ և ներկայացրել է տեղեկանք, որ գրանցված է այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի մոտ, սակայն այնտեղ հղիության հսկողություն չի իրականացվում, ապա համապատասխան վանդակում նշում չի արվում:
5) Ուղեգրվել է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից _ Եթե առկա է ԱԱՊ բժշկի կողմից տրված ուղեգիր՝ անկախ այն հանգամանքից թե դա հսկողությունը իրականացնող կազմակերպության ԱԱՊ բժշկի, թե այլ բժշկական կազմակերպության ԱԱՊ բժշկի կողմից է տրամադրված, ապա համապատասխան վանդակում դրվում է «√» նշանը: Ուղեգրի բացակայության դեպքում համապատասխան վանդակում նշում չի արվում:
6) Վերջին դաշտանային ցիկլի առաջին օրը, ամիսը, տարին _ Հղիի հարցման միջոցով հնարավոր հստակ ժամկետ:
7) Պտղի ենթադրյալ գեստացիան շաբաթներով _ նշվում է սոնոգրաֆիայի իրականացման օրվան համապատասխան գեստացիան շաբաթներով:
8) Հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը_ լրացվում է հղի կնոջ անունը, ազգանունը, հայրանունը ըստ հերթականության, հիմք ընդունելով անձը հաստատող փաստաթուղթը:
9) Անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան և համարը_ լրացվում է հղիի անձը հաստատող փաստաթղթի տեսակը (ՀՀ անձնագիր, նույնականացման քարտ, կացության վկայական, այլ), սերիան (բացի նույնականացման քարտից) և համարը, ըստ ներկայացված փաստաթղթի:
10) Ծննդյան օրը, ամիսը, տարին _ լրացվում է հղիի ծննդյան ամսաթիվը` ըստ անձը հաստատող փաստաթղթի:
11) Հանրային ծառայության համարանիշի/սոցիալական քարտի համար _լրացվում է հանրային ծառայությունների համարանիշի կամ սոցիալական քարտի համարը, ինչպես նաև դրանց բացակայության դեպքում տեղեկանքի համարը:
12) Հեռախոսի համարը _ Լրացվում է հղիի հեռախոսահամարը: Սկզբից լրացվում է ֆիքսված կամ բջջային կապի օպերատորի կոդը: Հայաստանի Հանրապետության այլ տարածաշրջաններից բնակչի դեպքում հեռախոսահամարի սկզբում պարտադիր լրացվում է տվյալ տարածաշրջանի կոդը:
13) Հաշվառման վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/_ Լրացվում է հղիի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը: Նույնականացման քարտի դեպքում հիմք է ընդունվում հղիի բանավոր հայտարարությունը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան (առանձնատների/սեփական) համարը, բնակարանի համարը՝ բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:
14) Բնակության վայրը /մարզ, քաղաք, գյուղ, շենք, տուն, բնակարան/ _ Լրացվում է ըստ հղիի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացվում է ամբողջությամբ, իսկ բնակության վայրի դիմաց պարտադիր լրացվում է «նույնը» բառը: Լրացվում է հետևյալ հաջորդականությամբ. մարզի անվանումը, քաղաքի կամ գյուղի անվանումը, փողոցի անվանումը, շենքի կամ տան համարը, բնակարանի համարը՝ բազմաբնակարանանոց շենքերի դեպքում:
15) Հղիությունը վարող մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, ստորագրությունը _ լրացվում է հղիին հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգի անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:
16) Հղիությունը վարող մանկաբարձուհու (բուժքույր) անունը, ազգանունը, ստորագրությունը_ լրացվում է մանկաբարձուհու (բուժքրոջ) անունը, ազգանունը, և վերջինս դնում է իր ստորագրությունը:
17) Այցի կատարման օրը, ամիսը, տարին _ լրացվում է այցի ամսաթիվը՝ օր, ամիս, տարի:
18) Նշումներ_լրացվում է ըստ անհրաժեշտության (այցի ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության, ցուցումների համառոտ նկարագիր, այլ մասնագետներին ուղեգրումները և այլն):
19) Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայությունները.
ա. Ծառայության կոդ _ լրացվում է ըստ բժշկական ցուցումների իրականացված հետազոտության/ծառայության կոդը, համաձայն աղյուսակ 1-ում նշված ծառայությունների և դրանց կոդերի:
բ. Ծառայություն մատուցած բժշկական կազմակերպության կոդ և անվանում _ լրացվում է այն բժշկական կազմակերպության անվանումը, որտեղ մատուցվել է ծառայությունը, եթե տվյալ հիմնարկը ունի կոդ լրացվում է կոդը (միայն առաջին 4 թիվը), եթե ոչ՝ միայն անվանումը: Այն դեպքում, երբ հետազոտությունը կատարվում է տվյալ բժշկական կազմակերպությունում գրվում է «Տվյալ» բառը բժշկական կազմակերպության անվանման դաշտում: Եթե բոլոր հետազոտությունները իրականացվում են միայն մեկ Բժշկական կազմակերպությունում, ապա լրացվում է միայն առաջին տողը, իսկ մնացած տողերում դրվում է «√» նշանը:
գ. Ծառայության մատուցման ամսաթիվ /օր, ամիս, տարի/_ լրացվում է լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտության փաստացի կատարման օրը, ամիսը, տարին:
դ. Վճարման տեսակ - լրացվում է վճարման տեսակը.
- Պետպատվեր, եթե ծառայությունը փոխհատուցվում է պետպատվերի շրջանակներում,
- Վճարովի, եթե ծառայությունը կատարվել է վճարովի,
- Ապահովագրական, եթե ծառայությունը փոխհատուցվում է ապահովագրական փաթեթի շրջանակներում,
ե. Արդյունք _ լրացվում է իրականացված ծառայության/հետազոտության տվյալները:
20)Ախտորոշում /կոդ/_լրացվում է միայն ախտորոշման կոդը՝ համաձայն աղյուսակ 2-ում նշված ախտորոշումների անվանումներին համապատասխան կոդերի:
21) Ուղեկցող հիվանդություններ/կոդ և անվանում/_լրացվում է հղիության ընթացքում կամ մինչ հղիությունը ախտորոշված հիվանդությունների կոդերը և անվանումները ըստ հիվանդությունների միջազգային դասակարգչի (10-րդ վերանայում):
22) Բարդություններ /կոդ/_ լրացվում է հղիության բարդությունների կոդը՝ համաձայն աղյուսակ 3-ում նշված բարդությունների անվանումներին համապատասխան կոդերի:
23) Դեպքի ավարտ/Ելք և ամսաթիվ_լրացվում է հղիության ավարտը կամ ելքը՝ համաձայն աղյուսակ 4-ում նշված հղիության ավարտի կամ ելքի անվանման համապատասխան կոդի, ինչպես նաև դրա ամսաթիվը:
24) Մուտքագրողի անունը, ազգանունը, ստորագրությունը_հաշվառման ձևը մուտքագրելուց հետո պատասխանատու անձը նշում է իր անունը և ազգանունը, ստորագրում ձևը:
Աղյուսակ 1
Հղիների հսկողության ընթացքում իրականացված ծառայություններ
Ծառայության կոդ Ծառայության անվանում Ծառայության խումբը
01010 Արյան ընդհանուր քննություն Ընդհանուր կլինիկա
01020 Արյան ընդհանուր քննություն լեյկոցիտար բանաձևի որոշմամբ Ընդհանուր կլինիկա
01030 Հեմոգլոբինի որոշում Ընդհանուր կլինիկա
01031 Էրիտրոցիտների հաշվարկ Ընդհանուր կլինիկա
01032 Արյան գունային ցուցանիշ Ընդհանուր կլինիկա
01033 Լեյկոցիտներ Ընդհանուր կլինիկա
01034 էրիտրոցիտների նստեցման արագությունը Ընդհանուր կլինիկա
01035 Տրոմբոցիտների հաշվարկ Ընդհանուր կլինիկա
01036 Հեմատոկրիտի գնահատում Ընդհանուր կլինիկա
01037 Լեյկոցիտար բանաձևի որոշում Ընդհանուր կլինիկա
01038 Մակարդելիություն Ընդհանուր կլինիկա
01039 Արյան խմբի և Ռեզուս գործոնի որոշում Ընդհանուր կլինիկա
01040 Հակամարմիններ Ռեզուս գործոնի նկատմամբ Ընդհանուր կլինիկա
01041 Արյան հետազ. մալարիայի վնասատուների դեմ հաստ կաթիլի պատրաստման եղանակով Ընդհանուր կլինիկա
01042 Ռեակցիա Վասերմանի Ընդհանուր կլինիկա
01043 Ռեակցիա VDRL/MPR Ընդհանուր կլինիկա
01050 Մեզի ընդհանուր հետազոտություն Ընդհանուր կլինիկա
01051 Մեզի ընդհանուր հետազոտություն ըստ Զիմնիցկու Ընդհանուր կլինիկա
01052 Մեզի հետազոտություն ըստ Նեչիպարենկոի Ընդհանուր կլինիկա
01053 Գլյուկոզայի որոշումը մեզում Ընդհանուր կլինիկա
01054 Սպիտակուցի որոշումը մեզում Ընդհանուր կլինիկա
01055 Բենս Ջոնսի սպիտակուցի որոշումը մեզում Ընդհանուր կլինիկա
01056 Մեզի հետազ. ախտածին միկրոֆլորայի վերաբ. Ընդհանուր կլինիկա
01060 Քսուքի բակտերիոսկոպիա` հեշտոցի/ուրետրայի/արգանդի վզիկի Ընդհանուր կլինիկա
01063 Դեմոդեքսի առկայության քերուկի հետազոտություն Ընդհանուր կլինիկա
01070 Կղանքի ընդհանուր հետազոտություն Ընդհանուր կլինիկա
01071 Թաքնված արյուն Ընդհանուր կլինիկա
01072 Ճճվակրություն Ընդհանուր կլինիկա
02001 Ցանքս ախտածին միկրոֆլորայի վերաբերյալ Բակտերիոլոգիա
02002 Ցանքս դիսբակտերիոզի վերաբերյալ Բակտերիոլոգիա
02003 Ցանքս անտիբիոտիկների նկատմամբ զգայունության որոշման Բակտերիոլոգիա
02004 Քսուք քիթ-կոկորդից ախտածին միկրոֆլորայի Բակտերիոլոգիա
02005 Քսուք քիթ-կոկորդից դիֆտերիայի վերաբերյալ Բակտերիոլոգիա
02006 Խորխի հետազոտություն Բակտերիոլոգիա
02007 Արյան մանրէաբանական հետազոտություն Բակտերիոլոգիա
02008 Կղանքի մանրէաբանական հետազոտություն Բակտերիոլոգիա
02009 Պունկտատի ցանքս Բակտերիոլոգիա
02011 Քսուք բկանցքից Բակտերիոլոգիա
02012 Քսուք վերքից Բակտերիոլոգիա
02013 Անտիբիոտիկազգայունություն Բակտերիոլոգիա
03001 Խլամիդիա տրախոմատիս Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03002 Միկոպլազմա գենիտալիում Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03003 Միկոպլազմա հոմինիս Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03004 Հերպեսի վիրուս Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03005 Պապիլոմայի վիրուս Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03006 Ուրեապլազմա Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03007 Գոնոկոկեր Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03008 Ցիտոմեգալովիրուս Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03009 Սնկեր Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
03010 Միկոպլազմա գենիտալիում Միզասեռական ուղիներից արտադր. հետազ.
04001 Գլյուկոզա արյան մեջ Կենսաքիմիա
04002 Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը արյան սիճ.` 7%-ից պակաս կամ հավասար ցուցանիշով Կենսաքիմիա
04003 Գլիկոզիլացված հեմոգլոբինի որոշումը արյան սիճ.` 7%-ից ավել ցուցանիշով Կենսաքիմիա
04004 Ընդհանուր խոլեստերինի որոշում` 5 մմոլ/լ-ից պակաս կամ հավասար ցուցանիշով Կենսաքիմիա
04005 Ընդհանուր խոլեստերինի որոշում` 5 մմոլ/լ-ից ավել ցուցանիշով Կենսաքիմիա
04006 b-լիպոպրոտեիդի (ԼՊՑԽ) որոշում Կենսաքիմիա
04007 Տրիգլիցերիդների որոշում Կենսաքիմիա
04008 Խոլեստերին -a- լիպոպրոտեիդներ (ԼՊԲԽ) Կենսաքիմիա
04009 Ընդհանուր սպիտակուց Կենսաքիմիա
04010 Սպիտակուցային ֆրակցիաներ արյան սիճ. Կենսաքիմիա
04011 Միզաթթու` արյան մեջ Կենսաքիմիա
04012 Միզանյութի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04013 Կրեատինինի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04014 Կրեատինինի կլիրենսի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04015 Կրեատինինֆոսֆոկինազայի ակտիվության որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04016 Կրեատինկինազայի ակտիվության որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04017 Ալֆա ամիլազայի ակտիվ. որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04018 b-ամիլազայի ակտիվ. որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04019 Ընդհանուր հիմնային ֆոսֆատազա արյան սիճ. Կենսաքիմիա
04020 Գլյուկոզա-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի ակտիվ. որոշում Կենսաքիմիա
04021 Գամմագլյուտամիլտրանսպեպտիդազայի ակտիվ. որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04022 Լակտատդեհիդրագենազայի ակտիվ. որոշումը սիճ. Կենսաքիմիա
04023 Ո-հիդրոկսիբութիրատ դեհիդրոգենազայի ակտիվ. որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04024 Ալանինամինոտրանսֆերազա (ԱԼԱՏ) ակտիվ. որոշումը Կենսաքիմիա
04025 Ասպարտատամինոտրանսֆերազա (ԱՍԱՏ) ակտիվ.որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04026 Լիպազայի ակտիվության որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04027 Խոլինէստերազայի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04028 Ընդհանուր բիլիռուբինի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04029 Բիլիռուբինի ֆրակցիաների որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04030 Ուղղակի բիլիռուբինի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04031 Անուղղակի բիլիռուբինի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04032 Թիմոլային փորձի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04033 Լակտատայի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04034 Ֆիբրինոգենի որոշումը արյան պլազմայում Կենսաքիմիա
04035 Պլազմայի ֆիբրինոլիտիկ ակտիվության որոշում Կենսաքիմիա
04036 Պրոտրոմբինային ժամանակի որոշումը Կենսաքիմիա
04037 Թրոմբոթեստ Կենսաքիմիա
04038 Պլազմայի տոլերանտությունը արյան մեջ Կենսաքիմիա
04039 Կալիումի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04040 Ընդհանուր կալցիումի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04041 Իոնիզացված կալցիումի որոշումը արյան մեջ Կենսաքիմիա
04042 Նատրիումի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04043 Մագնեզիումի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04044 Երկաթի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04045 Ֆոսֆորի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04046 Քլորիդների որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04047 Միոգլոբինի որոշումը արյան սիճ. Կենսաքիմիա
04048 Ալֆա ամիլազա /դիասթազա/ մեզում Կենսաքիմիա
04049 Մագնեզիումի որոշումը մեզում Կենսաքիմիա
04050 Ֆոսֆորի որոշումը մեզում Կենսաքիմիա
04051 Կալցիումի որոշումը մեզում Կենսաքիմիա
04052 Կրեատինինի որոշումը մեզում Կենսաքիմիա
04053 Միզաթթվի որոշումը մեզում Կենսաքիմիա
04054 Միզանյութի որոշումը մեզում Կենսաքիմիա
04055 Իմունոէլեկտրոֆորեզ արյան սիճ. սպիտակուցների Կենսաքիմիա
04056 Իմունոէլեկտրոֆորեզ մեզի սպիտակուցների Կենսաքիմիա
04057 Տրոպոնին Կենսաքիմիա
04070 Այլ կենսաքիմիական հետազոտություն Կենսաքիմիա
04059 Կետոնային մարմինների որոշում մեզում Կենսաքիմիա
04058 Միջազգային նորմալիզացված հարաբերություն Կենսաքիմիա
04060 a - լիպոպրոտեիդներ Կենսաքիմիա
04061 Ալբումին Կենսաքիմիա
04071 Ցիկլոսպորինի որոշում Կենսաքիմիա
04072 Ֆոլաթթվի որոշում Կենսաքիմիա
04073 Վիտամին B12 որոշում Կենսաքիմիա
04074 Ֆերիտինի որոշում Կենսաքիմիա
04075 Ֆետալ հեմոգլոբին Կենսաքիմիա
04076 Հեմոգլոբինի ֆրակցիաների որոշում էլեկտրոֆորեզով Կենսաքիմիա
04077 Սպիտակուցի էլեկտրոֆորեզ իմունոֆիկսացիայով Կենսաքիմիա
04078 Արյան սպիտակուցի էլեկտրոֆորեզ Կենսաքիմիա
04079 Մեզի սպիտակուցի էլեկտրոֆորեզ Կենսաքիմիա
04080 Բերնշտեյնի պրոբա/Գ-6-Ֆ հիդրոգենազայի որակական գնահատական/ Կենսաքիմիա
04081 Հիմնային ֆոսֆատազա Կենսաքիմիա
04082 Հեմի փորձ Կենսաքիմիա
04083 Սախարոզայի փորձ Կենսաքիմիա
04084 Թթվա-հիմնային հավասարակշռություն Կենսաքիմիա
04083 Ադիս-Կակովսկու հետազոտություն մեզի մեջ Կենսաքիմիա
04085 Իոնիզացված կալիումի որոշումը արյան մեջ Կենսաքիմիա
04086 Իոնիզացված նատրիումի որոշումը արյան մեջ Կենսաքիմիա
05001 Արգանդի վզիկի քերուկի Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05002 Վահանագեղձի պունկտատի Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05003 Արգանդի լուսանցքի ասպիրատի Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05004 Հիստոլոգիա Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05023 Ծայրամասային արյան ցիտոգենետիկ հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05022 Ծայրամասային արյան իմունոհիստոքիմիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05021 LE-բջիջների որոշում Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05020 Ողնուղեղի հեղուկի ցիտոլոգիական քննություն /Լիկվոր/ Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05019 Տրեպոնոբիոպտատի իմունոհիստոքիմիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05018 Տրեպոնոբիոպտատի հիստոլոգիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05017 Ավշահանգույցի բիոպտատի իմունոհիստոքիմիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05016 Ավշահանգույցի հիստոլոգիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05015 Ավշահանգույցի ցիտոլոգիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05014 Ոսկրածուծի իմունոհիստոքիմիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05013 Ոսկրածուծի ցիտոքիմիական հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05012 Ոսկրածուծի ցիտոգենետիկ հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05011 Ոսկրածուծի մորֆոլոգիական քննություն /միելոգրամմա/ Ցիտոլոգիա/հիստոլոգիա
06047 Տոքսոպլազմոս /IgM/ Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05024 Մեգակարիցիտոգրամմա Ցիտոլոգիա/հիստոլոգիա
05025 Պլևրալ հեղուկի հետազոտություն Ցիտոլոգիա/հիստոլոգիա
06001 Հեպատիտ B, HBs (IgG/ IgM) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06002 Հեպատիտ B, HBs (Ag) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06003 Հեպատիտ C, HSV Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06004 Ռեակցիա TPHA (RPR) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06005 ՄԻԱՎ-ի հետազոտություն Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06006 Բրուցելյոզ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06007 Հերպես Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06008 Խլամիդիոզ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06009 Տոքսոպլազմոզ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06010 Ցիտոմեգալովիրուս Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06011 Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06012 Միկոպլազմա (Pneumoniae, M.hominis) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06013 Լիստերիոզ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06014 Կարմրախտ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06015 Հակասերմնային հակամարմիններ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06016 Տուբերկուլինադիագնոստիկա Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06017 Ալֆա-ֆետոպրոտեին (AFP) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06018 Աճի 1 ինսուլինանման գործոն (IGF1) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06019 Ալֆա-ֆետոպրոտեին (APR) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06020 Խորեոնային գոնատոտրոպին (HCG) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06021 Ռևմատոիդ ֆակտոր Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06022 Խորիոնալ գոնադոտրոպին Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06023 C- ռեակտիվ սպիտակուց Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06024 Հակաստրեպտոլիզինի որոշում Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06025 Իմունոգլոբուլինների որոշում /A, M, G/ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06026 CA-242 (Ստամոքսի և ենթաստամ. քաղցկեղ) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06027 CA-19-9 (gastrointernal cancer antig en) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06028 CA-15-3 (breast cancer antigen) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06029 SCC (Արգանդի վզիկի կարցինոմայի անտիգեն) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06030 CA-125 (ձվարանի քաղցկեղի անտիգեն) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06031 Ուռուցք-սաղմնային անտիգեն (SEA) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06044 Էպշտեյն- Բար վիրուս /Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ /IgM// Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06043 Էպշտեյն- Բար վիրուս /Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ /IgG// Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06042 Հեպատիտ "A" HAVAB /IgM/ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06041 Հեպատիտ "A" HAVAB /IgG+IgM/ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06045 Միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա (ՄՊՌ) Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06048 Լեշմանիոզ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
06049 Ռոուզ-բենգալ Սերոլոգիա/իմունոլոգիա/oնկոմարկերներ
07010 Որովայնի խոռոչի օրգանների համալիր սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07020 Փոքր կոնքի օրգանների համալիր սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07030 Վահանագեղձի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07040 Կրծքագեղձի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07050 Պտղի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07061 Տրանսվագինալ սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07070 Մագիստրալ անոթների գերձայնային դուպլեքս հետազոտություն Ուլտրաձայնային
07080 Գլխուղեղի ներգանգային և արտագանգային անոթների գերձայնային դոպպլեր հետազոտություն Ուլտրաձայնային
07090 Այլ ուլտրաձայնային հետազոտություն Ուլտրաձայնային
07031 Հարվահանագեղձի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07032 Թքագեղձի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07034 Ակնագնդի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07035 Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07036 Պարանոցի նորագոյացությունների սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07037 Ոսկրամկանային համակարգի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07038 Հոդերի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07039 Մակերիկամի սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07041 Ավշահանգույցների սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07051 Պտղի դոպպլեր հետազոտություն Ուլտրաձայնային
07062 Տրանսռեկտալ սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07063 Տրանսէզոֆագիալ սոնոգրաֆիա Ուլտրաձայնային
07064 Սոնագրաֆիա` կրծքավանդակի Ուլտրաձայնային
07065 Սոնագրաֆիա` ողնաշարի Ուլտրաձայնային
07066 Սոնոգրաֆիա` նյարդերի Ուլտրաձայնային
08001 Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա Էնդոսկոպիկ
08002 Կոլոնոսկոպիա Էնդոսկոպիկ
08010 Այլ էնդոսկոպիկ հետազոտություն Էնդոսկոպիկ
08003 Գաստրոսկոպիա Էնդոսկոպիկ
08004 Իրիոգրաֆիա Էնդոսկոպիկ
09001 Սոմատոտրոպ հորմոն Հորմոններ
09002 Ալդոստերոն Հորմոններ
09003 Թիրեոտրոպ հորմոն (TSH) Հորմոններ
09004 Թիրեոգլոբուլին (TG) Հորմոններ
09005 Թրիյոդտիրոնին (T3) Հորմոններ
09006 Թրիյոդտիրոնին ազատ (T3 free) Հորմոններ
09007 Թիրոքսին ազատ (T4 free) Հորմոններ
09008 Թիրեոգլոբուլինի նկատմ. հակամարմ. (TG -Ab) Հորմոններ
09009 Թիրոիդ պիրոքսիդազայի նկատմ. հակամարմ. (TP -Ab) Հորմոններ
09010 Պարատհորմոն Հորմոններ
09011 Ադրենոկորտիկոտրոպ հորմոն (ACTH) Հորմոններ
09012 Կորտիզոլ (COR) Հորմոններ
09013 Պրոգեստերոն Հորմոններ
09014 17-a OH պրոգեստերոն (PRG17-aOH) Հորմոններ
09015 Պրոլակտին Հորմոններ
09016 Էստրիոլ (ESTR) Հորմոններ
09017 Էստրադիոլ Հորմոններ
09018 Տեստոստերոն Հորմոններ
09019 Լյուտեինիզացնող հորմոն (LH) Հորմոններ
09020 Ֆոլիկուլոխթանիչ հորմոն (FSH) Հորմոններ
09021 C-պեպտիդ Հորմոններ
09022 Ինսուլին Հորմոններ
09023 Պրոինսուլին Հորմոններ
09024 Խորեոնային գոնատոտրոպին (HCG) Հորմոններ
09025 Կատեխոլամիններ մեզում Հորմոններ
09031 Անտիթիրեոգլոբուլին /anti TG/ Հորմոններ
09032 Տրիյոդթիրոնին ընդհանուր /T3/ Հորմոններ
09033 Թիրոքսին ընդհանուր /T4/ Հորմոններ
09034 Անտիթիրեոպերոքօիդազա /Anti TPO/ Հորմոններ
10001 Ներակնային ճնշման չափում Այլ ծառայություններ
10002 Տեսողության սրության որոշում Այլ ծառայություններ
10003 Աչքի հատակի զննում/րետինոսկոպիա Այլ ծառայություններ
10004 Գինեկոլոգիական ներզննում Այլ ծառայություններ
10005 Փոքր վիրաբուժական միջամտություն Այլ ծառայություններ
10010 Մ/Մ, Ն/Ե, Ե/Մ, այլ ներարկումներ և ինֆուզիա Այլ ծառայություններ
10012 Բուժական մարզանք/վարժություն Այլ ծառայություններ
10014 Կրծքագեղձի զննում Այլ ծառայություններ
10015 Կրծքագեղձի ինքնազննման ուսուցում Այլ ծառայություններ
10016 Առողջության հետ կապված խորհրդատվություն Այլ ծառայություններ
10017 Ճնշման չափում /տոնոմետրիա/` 140/90 մմ սնդ. սյուն պակաս կամ հավասար Այլ ծառայություններ
10018 Ճնշման չափում /տոնոմետրիա/` 140/90 մմ սնդ. սյուն ավել Այլ ծառայություններ
10013 Մերսում Այլ ծառայություններ
10006 Վնասվածքաբանական միջամտություն Այլ ծառայություններ
10022 Լսողության ստուգում Այլ ծառայություններ
10025 Չափումներ`գլխի շրջագիծ, քաշ, հասակ Այլ ծառայություններ
10028 ՄԶՑ (Մարմնի զանգվածի ցուցանիշ) հաշվարկ Այլ ծառայություններ
10029 Ոտնաթաթերի անոթազարկերի ստուգում Այլ ծառայություններ
10030 Ոտքերի խնամքի վերաբերյալ խորհրդատվություն Այլ ծառայություններ
10031 Սեռավարակների վաղ հայտնաբերման, ընտանիքի պլանավորման, կանացի վերարտադրողական համակարգի քաղցկեղի վտանգի ու նշանների վերաբերյալ խորհրդատվություն Այլ ծառայություններ
11001 Կրծքավանդակի ռենտգենագրություն Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11010 Աղեստամոքսային տրակտի ռենտգենադիտում Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11003 Թոքի ռենտգեն լուսանցում Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11040 Ֆլյուորոգրաֆիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11050 Մամոգրաֆիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11034 Դենսիտոմետրիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11060 Համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11070 Մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11004 Թոքերի ռենտգենադիտում Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11002 Կրծքավանդակի ռենտգենադիտում Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11020 Միզային համակարգի ընդհանրացնող ռենտգենադիտում Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11021 Արտազատական ուրոգրաֆիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11030 Ոսկրերի և հոդերի ռենտգենագրություն Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11031 Գանգի ռենտգենագրություն Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11032 Թուրքական թամբի նշանառու նկար Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11033 Հավելյալ ծոցերի ռենտգենագրություն Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11035 Ռենտգենագրություն` օրբիտայի (ակնակապճի) Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11081 Սցինտիգրաֆիա Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11082 Ռադիոիզոտոպային հետազոտություն Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11007 Ռենտգենագրություն` ողնաշարի Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11009 Ռենտգենագրություն` ստորին վերջույթների Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11010 Ռենտգենագրություն` վերին վերջույթների Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11006 Ռենտգենագրություն` գոտկասրբանային հատվածի Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
11008 Ռենտգենագրություն` պոչուկի Ճառագայթաբանական/ռադիոլոգիական
12001 Էլեկտրոֆորեզ նյարդ. համակար. խանգարում. ժաման. Ֆիզիոթերապիա
12002 Էլեկտրոֆորեզ հիպերտոնիայի ժամանակ Ֆիզիոթերապիա
12003 Էլեկտրոֆորեզ կոտրվածքների ժամանակ Ֆիզիոթերապիա
12004 Էլեկտրոֆորեզ կանացի հիվանդությունների ժամանակ Ֆիզիոթերապիա
12005 Էլեկտրոֆորեզ ալերգիկ հիվանդությունների ժամանակ Ֆիզիոթերապիա
12006 Էլեկտրոֆորեզ օստիոխոնդրոզի և նևրիտների ժամանակ Ֆիզիոթերապիա
12007 Էլեկտրոֆորեզ արտրիտների և արտրոզների ժամանակ Ֆիզիոթերապիա
12008 Դարսոնվալացում Ֆիզիոթերապիա
12009 ԱՄԹ - ամպլիպուլս թերապիա Ֆիզիոթերապիա
12010 Ուլտրա-մանուշակագույն ճառագայթում Ֆիզիոթերապիա
12011 Ուլտրաբարձր հաճախականությամբ էլ. դաշտ Ֆիզիոթերապիա
12012 Գերձայնային թերապիա Ֆիզիոթերապիա
13001 Էլեկտրասրտագրություն Ֆունկցիոնալ
13002 Սպիրոգրաֆիա/ արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում/ պիկֆլոումետրիա Ֆունկցիոնալ
13003 Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա Ֆունկցիոնալ
13004 Էխոէլեկտրոէնցեֆալոգրաֆիա Ֆունկցիոնալ
13005 Էխոսրտագրություն Ֆունկցիոնալ
13006 Ֆոնոկարդիոգրաֆիա Ֆունկցիոնալ
13007 Տրանսէզոֆագիալ էխոկարդիոգրաֆիա Ֆունկցիոնալ
13008 Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա, Ֆունկցիոնալ
13009 Էլեկտրասրտագրություն չափավորված ծանրաբեռնվածութ. (տրեդմիլ-թեստ), Ֆունկցիոնալ
13010 Ուրոֆլուոմետրիա Ֆունկցիոնալ
13011 Ուրոդինամիկական համալիր հետազոտություն Ֆունկցիոնալ
13012 Ակնահատակի զննում Ֆունկցիոնալ
13040 Անգիոգրաֆիա /ФАГ / Ֆունկցիոնալ
13031 Դոպլեր` պերիֆերիկ անոթների Ֆունկցիոնալ
13030 Դոպլեր` ուղեղի անոթների Ֆունկցիոնալ
13050 Կարդիոտոկոգրաֆիա Ֆունկցիոնալ
13021 Հոլտեր Մոնիտորիգ Ֆունկցիոնալ
13060 Ստամոքսի թթվայնության որոշում/ PH-մետրիա/ Ֆունկցիոնալ
13061 Ոչ ինվազիվ օքսիմետրիա Ֆունկցիոնալ
13062 Բիոռեզոնանսային էլեկտրոակուպունկտուրային հետազոտություն Ֆունկցիոնալ
13064 Դուոդենալ զոնդավորում Ֆունկցիոնալ
13065 Պրոֆիլոմետրիա` Անալ սֆինկտրի Ֆունկցիոնալ
13066 Կորոնարոանգիոգրաֆիա Ֆունկցիոնալ
13013 Ռինոսկոպիա Ֆունկցիոնալ
13014 Լարինգոսկոպիա Ֆունկցիոնալ
13015 Օտոսկոպիա Ֆունկցիոնալ
14001 Կարիոտիպ (քրոմոսոմների հավաքակազմ) Բջջագենետիկա
14002 Քրոմոսոմային վերակառուցումների մակարդակ Բջջագենետիկա
14003 Պոլիպլոիդ բջիջներ Բջջագենետիկա
14004 Տցանկի բջիջների հայտնաբերման հետազոտություն (էոզինոֆիլներ) Բջջագենետիկա
15001 T- լիմֆոցիտներ Արյան իմունոլոգիա
15002 B- լիմֆոցիտներ Արյան իմունոլոգիա
15003 T- հելփեր Արյան իմունոլոգիա
15004 T- սուպրեսոր Արյան իմունոլոգիա
16001 Վիզոմետրիա Ակնաբուժական
16002 Սկիասկոպիա Ակնաբուժական
16003 Տոնոմետրիա Ակնաբուժական
16004 Բիոմիկրոսկոպիա Ակնաբուժական
16005 Օֆթալմոսկոպիա Ակնաբուժական
16006 Պրոեկցիոն պերիմետրիա Ակնաբուժական
16007 Տոնոգրաֆիա Ակնաբուժական
16008 Գոնիոսկոպիա Ակնաբուժական
16009 Գունավոր պերիմետրիա Ակնաբուժական
16010 Կամպիմետրիա Ակնաբուժական
16011 Մակուլոտեստ Ակնաբուժական
16012 ադապտոմետրիա Ակնաբուժական
16013 Օֆթալմոմետրիա Ակնաբուժական
16014 Կերատոմետրիա Ակնաբուժական
16015 Էլեկտրոռետինոգրաֆիա Ակնաբուժական
16016 Էլաստոտոնոմետրիա Ակնաբուժական
16017 Գունազգացողություն (Ռաբկինի թեստ) Ակնաբուժական
16018 Գլաուկոմայի թեստ Ակնաբուժական
16019 Քսուք շաղկապենու Ակնաբուժական
16020 Ակնագնդի առաջահետին առանցքի չափում (ԱՀԱ) Ակնաբուժական
16021 Ակնոցային կորեկցիա Ակնաբուժական
16022 Տեսողական պոտենցիալների հետազոտում (VEP) Ակնաբուժական
16023 Պերիմետրիա` ակնագնդի Ակնաբուժական
16025 Շլության անկյան որոշում Ակնաբուժական
16024 Բիոմետրիա` ակնագնդի Ակնաբուժական
16026 Կոհերենտ տոմոգրաֆիա (ОСТ) Ակնաբուժական
01044 Կոագուլոգրամմա Կոագուլոգրամմա
17001 Ընդլայնված կոագոլոգրամմա Կոագուլոգրամմա
17002 Կոագոլոգրամմա ՏՆՄ-ի որոշումով Կոագուլոգրամմա
17003 Հակիրճ կոագուլոգրամմա Կոագուլոգրամմա
17004 Տրոմբոցիտար հեմոստազ Կոագուլոգրամմա
17005 Ակտիվ մասնակի տրոմբոպլաստինային ժամանակի որոշում Կոագուլոգրամմա
17006 Պրոթրոմբինի յուրացում Կոագուլոգրամմա
17007 Մակարդուկի ռետրակցիա Կոագուլոգրամմա
17008 Արյան մակարդման ժամանակ Կոագուլոգրամմա
17009 Արյունահոսության ժամանակ Կոագուլոգրամմա
17010 Ֆիբրինի մոնոմերների որոշում Կոագուլոգրամմա
17011 Պրոթրոմբինային ինդեքս Կոագուլոգրամմա
17012 Պրոթրոմբինային ժամանակ Կոագուլոգրամմա
17013 Էթանոլային ժելատինիզացիայի թեստ Կոագուլոգրամմա
17014 Պրոտամինսուլֆատային թեստ Կոագուլոգրամմա
17015 Անտիթրոմբին III Կոագուլոգրամմա
17016 Հեմատոկրիտ Կոագուլոգրամմա
17017 Թրոմբոցիտների ագրեգացիա թրոմբինի հետ Կոագուլոգրամմա
17018 Թրոմբոցիտների ագրեգացիա ԱԴՖ-ի հետ Կոագուլոգրամմա
17019 Թրոմբոցիտների ագրեգացիա ռիստոմիցինով Կոագուլոգրամմա
17020 Թրոմբոցիտար III գործոնի ակտիվություն Կոագուլոգրամմա
17022 8-րդ գործոնի ակտիվության որոշում Կոագուլոգրամմա
17021 7-րդ գործոնի ակտիվության որոշում Կոագուլոգրամմա
17023 9-րդ գործոնի ակտիվության որոշում Կոագուլոգրամմա
17024 10-րդ գործոնի ակտիվության որոշում Կոագուլոգրամմա
17025 11-րդ գործոնի ակտիվության որոշում Կոագուլոգրամմա
18000 Կումբսի ուղղակի փորձ Իզոսեռոլոգիա
18001 Կումբսի անուղղակի փորձ Իզոսեռոլոգիա
18002 Արյան համատեղելիության որոշում Իզոսեռոլոգիա
18003 Ռեզուս հակամարմիններ Իզոսեռոլոգիա
18004 Կելլի ռեակցիա Իզոսեռոլոգիա
18005 Սառը և տաք հակամարմիններ Իզոսեռոլոգիա
18006 Մարդկային լեյկոցիտար անտիգեն /HLA/ Իզոսեռոլոգիա
18007 Տիպավորում Իզոսեռոլոգիա
19000 Ռետիկուլոցիտներ Մորֆոլոգիա
19001 Էրիտրոցիտների օսմոտիկ ռեզիստենտականության որոշում Մորֆոլոգիա
Աղյուսակ 2
Հղիների հսկողության ընթացքի ախտորոշումը
Ախտորոշման կոդ Ախտորոշման անվանում
Z34 Բնականոն հղիության ընթացքի հսկողություն
Z34.0 Բնականոն առաջին հղիության ընթացքի հսկողություն
Z34.8 Բնականոն այլ հղիության ընթացքի հսկողություն
Z34.9 Բնականոն չճշտված հղիության ընթացքի հսկողություն
Z35 Բնականոն բարձր ռիսկի ենթարկված հղիության ընթացքի հսկողություն
Z35.0 Հղիության ընթացքի հսկողություն անպտղությունով անամնեզում կնոջ մոտ
Z35.1 Հղիության ընթացքի հսկողություն վիժումներով անամնեզով կնոջ մոտ
Z35.2 Հղիության ընթացքի հսկողություն այլ բարդեցված անամնեզով կնոջ մոտ
Z35.3 Հղիության ընթացքի հսկողություն անբավարար նախածննդաբերական օգնության անամնեզով կնոջ մոտ
Z35.4 Հղիության ընթացքի հսկողություն բազմածին կնոջ մոտ
Z35.5 Հսկողություն վաղեմի առաջնեկի նկատմամբ
Z35.6 Հսկողություն վաղ մանուկ առաջնեկի նկատմամբ
Z35.7 Հղի կնոջ հսկողություն, որը ենթակա է բարձր ռիսկի, կապված սոցիալական խնդիրների հետ
Z35.8 Հղի կնոջ հսկողություն՝ ենթակա այլ բարձր ռիսկի
Z35.9 Հղիության ընթացքի հսկողություն՝ ենթակա չճշգրտված բնույթի բարձր ռիսկի
Աղյուսակ 3
Հղիների հսկողության ընթացքի բարդությունները
Բարդության կոդ Բարդության անվանում
1 Հղիություն վիժումային ելքով
1.1 բշտիկային զանգված
1.2 ինքնաբեր վիժում
1.3 սպառնացող վիժում
1.4 սկսվող վիժում
1.5 ոչ լրիվ վիժում
1.6 լրիվ վիժում
2 Արյունահոսություններ հղիության վաղ շրջանում, անհայտ էթիոլոգիայով
3 Չկայացած վիժում
4 Սովորույթային վիժում (իստմիկո-ցերվիկալ անբավարարություն)
5 Արտահիվանդանոցային արհեստական վիժում
6 Բարդություններ` կապված բշտիկային զանգվածի, վիժման և արտարգանդային հղիության հետ
7 Արտարգանդային հղիության բոլոր ձևերը
8 Գերհաս հղիություն
9 Բազմապտուղ հղիություն
10 Գերջրություն
11 Սակավաջրություն
12 Պտղի ոչ ճիշտ դիրք
12.1 միջաձիգ
12.2 թեք
12.3 անկայուն
12.4 հետույքային առաջադրություն
13 Պտղի սպառնացող վիճակ (հիպօքսիա և այլ)
14 Պտղի ներարգանդային աճի դանդաղում
15 Պտղի ներարգանդային զարգացման արատներ
16 Պտղի ներարգանդային մահ
17 Իզոսերոլոգիական անհամատեղելիություն (ռեզուս գործոնի և խմբային)
18 Մինչծննդաբերական արյունահոսություններ
18.1 առաջադիր ընկերքի բոլոր տարատեսակները (արյունահոսությամբ և առանց արյունահոսության)
18.2 ցածր տեղակայված ընկերք, անկախ կլինիկական ընթացքից
18.3 նորմալ տեղակայված ընկերքի վաղաժամ շերտազատում
18.4 մինչծննդաբերական արյունահոսություններ անհայտ էթիոլոգիայի
19 Հիպերտենզիա հղիության ժամանակ
19.1 խրոնիկ հիպերտենզիա
19.2 տրանզիտոր հիպերտենզիա
19.3 պրեէկլամպսիա (թեթև, ծանր)
19.4 էկլամպսիա
19.5 պրեէկլամպսիա՝ խրոնիկ հիպերտենզիայի ֆոնի վրա
20 Հղիության գեստոզներ (տոքսիկոզներ)`
20.1 հղիների անզուսպ փսխումներ
20.2 հղիության առաջին կեսի այլ գեստոզներ (տոքսիկոզներ)
21 Սպառնացող վաղաժամ ծննդաբերություն
22 Հղիություն և վարակիչ, այդ թվում՝ մակաբուծային հիվանդություններ
23 Հղիություն և էնդոկրին հիվանդություններ
23.1 շաքարային դիաբետ
23.2 վահանաձև գեղձի դիսֆունկցիա
23.3 ճարպակալում երրորդ-չորրորդ աստիճանի
24 Հղիություն և արյան հիվանդություններ
24.1 անեմիաներ
24.2 լեյկոզներ
24.3 կոագուլոպաթիաներ
25 Հղիություն և էքստրագենիտալ հիվանդություններ
25.1 միզուղիների հիվանդություններ
25.2 նևրոլոգիական հիվանդություններ
25.3 հեպատիտներ
25.4 սիրտ-անոթային հիվանդություններ
25.5 կոլագենոզներ
25.6 երակների վարիկոզ հիվանդություններ (հեշտոցի և շեքի երակների վարիկոզ)
25.7 ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ
25.8 տեսողական և լսողական համակարգի հիվանդություններ
25.9 շնչառական համակարգի հիվանդություններ
25.10 հոգեկան հիվանդություններ
25.11 ոսկրամկանային համակարգի ախտահարումներ
26 Հղիություն և սեռական օրգանների զարգացման արատներ
26.1 երկեղջյուր արգանդ
26.2 թամբաձև արգանդ
26.3 երկու արգանդ
26.4 հեշտոցի խտրոց
27 Հղիություն և սեռական օրգանների նորագոյացություններ
27.1 արգանդի միոմա
27.2 ձվարանների կիստա և կիստոմա
27.3 հղիություն և սեռական օրգանների այլ նորագոյացություններ
28 Ձգձգված մանկաբարձական անամնեզ
28.1 վիճակ կեսարյան հատումից հետո
28.2 կոնսերվատիվ միոմէկտոմիայից հետո
28.3 արգանդի պերֆորացիայից հետո
Աղյուսակ 4
Հղիների հսկողության ավարտը/ելքը
Հղիության ելքի կոդ Հղիության ելքի անվանում
01 ժամկետային ծննդաբերություն
02 վաղաժամ ծննդաբերություն
03 արհեստական վիժում
04 ինքնաբեր վիժում
05 ընդհատում բժշկական ցուցումներով
06 ընդհատում սոցիալական ցուցումներով
07 հղիի մահ
08 պտղի մահ
Հավելված 20
ՀՀ ԱՆ 2014 թվականի մայիսի 6-ի
N 16-Ն հրամանի
«Հաշվետվություն ծառայությունների վերաբերյալ ըստ հղիության շաբաթների»
(Հաշվետվություն PR_001)
Ժամանակահատվածը:
Հաշվետվության մակարդակը:
Ծառայության կոդ և անվանում քանակը
Հղիության շաբաթը Հղիների թիվը