Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315057

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

5 փետրվարի 2015 թ.

ք. Երևան N 99-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետի.

Հրամայում եմ՝

1. Հաստատել Ղազախստանի Հանրապետության ծագում ունեցող անտառանյութի, վերամշակվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի ցանկը, որոնց արտահանումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արգելված է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դեպի երրորդ երկրներ` համաձայն հավելվածի:

Ժամանակավոր պաշտոնակատար Գ. Մելքոնյան

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2015 թվականի փետրվարի 5-ի

N 99-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԻ, ՎԵՐԱՄՇԱԿՎՈՂ ԹՂԹԻ, ՍՏՎԱՐԱԹՂԹԻ, ՄԱԿՈՒԼԱՏՈՒՐԱՅԻ, ՈՐՈՆՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ

Ապրանքի անվանումը ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Վառելափայտ գերանների և ծղանների տեսքով, այդ թվում` սաքսաուլի ծղանների, ջախի տրցակների տեսքով կամ դրանց համանման ձևերով 4401 10 000-ից

Սաքսաուլի սղոցուկներ և փայտանյութային թափոններ 4401 31 000 0-ից

4401 39-ից

Չվերամշակված անտառանյութ հեռացված կամ չհեռացված կեղևով կամ ենթակեղևաշերտով կամ կոշտ եզրատաշված կամ ոչ եզրատաշված 4403 10 000 - 4403 204403 91 - 4403 99

Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ` սրածայր, բայց երկայնքով չսղոցած, անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացրած և այլ եղանակով չմշակած, գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող. ծեղ և համանման փայտանյութ 4404

Փայտակոճեր երկաթուղային կամ տրամվայի գծերի համար 4406

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ՝ փշատերևազգիներ 4407 10

Անտառանյութեր՝ երկայնակի սղոցմամբ կամ ճեղքմամբ, ռանդմամբ կամ կեղևահանմամբ ստացված, ռանդմամբ, հղկմամբ մշակված կամ չմշակված, ճակատային միացումներով կամ առանց դրանց, 6 մմ-ից ավելի հաստությամբ՝ այլ 4407 99 980

Վերականգնված թուղթ կամ ստվարաթուղթ (տպագրական խոտան և թղթի թափոններ) 4707

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։