Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-03-12-ից մինչև 2020-06-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-06-13Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10815062

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

16 փետրվարի 2015 թ. N 26-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 120-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2009 թ. դեկտեմբերի 14-ի N 120-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովը կազմավորվում է Գործակալության պետի ներկայացմամբ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով:

Հանձնաժողովի կազմը բաղկացած է 15 անդամից, այդ թվում` վեցը Գործակալության և մեկական անդամ հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Ընդերքի տրամադրման գործակալության, Ընդերքի պետական տեսչության, Ընդերքի վարչության և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` առանձնացած և կառուցվածքային ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և հինգը անկախ փորձագետներից:

Գործակալության պետը, Գործակալության պետի տեղակալը, Գործակալության Հանքավայրերի արդյունաբերական գնահատման, Օգտակար հանածոների պաշարների և Օգտակար հանածոների պաշարների շարժի բաժինների պետերը և Գործակալության գլխավոր (կամ առաջատար) մասնագետը Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե:

Առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների հաստիքային աշխատակիցները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, իսկ անկախ փորձագետները` Գործակալության պետի ներկայացմամբ:»,

2) կանոնակարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն.

- նախապես Գործակալությունում ծանոթանալու Հանձնաժողովի նիստում քննարկվելիք նյութերի ամբողջական փաթեթի հետ,

- մասնակցելու Գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացված նյութերի աշխատանքային քննարկումներին,

- աշխատանքային քննարկումների ժամանակ և Հանձնաժողովի նիստերում գրավոր կամ բանավոր ներկայացնելու իրենց տեսակետները փորձաքննվող նյութերի վերաբերյալ:»,

3) կանոնակարգը լրացնել նոր` 12-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«12. Հանձնաժողովի անդամները պարտավոր են.

- ապահովել նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության խորհրդապահությունը,

- ապահովել պետական ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերի վերաբերյալ իրենց օբյեկտիվ և անաչառ մոտեցումները:»:

2. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը ՀՀ արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

Ե. Զախարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։