Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32015052

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

5 փետրվարի 2015 թ. N 19-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացված աերոդրոմների շահագործման պայմանները սահմանելու մասին» N 64-Ն հրամանի հավելվածի (այսուհետ` Հավելված) մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) Հավելվածը լրացնել նոր 92-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«92. Աերոդրոմ շահագործողն իրականացնում է աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության պարտադիր հաշվառում:

1) Աերոդրոմի տարածքում տեղի ունեցած յուրաքանչյուր ավիացիոն պատահարի, միջադեպի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձության մասին Աերոդրոմ շահագործողն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առըթներ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն):

2) Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Աերոդրոմ շահագործողը Գլխավոր վարչություն է ներկայացնում հաշվետվություն աերոդրոմի տարածքում նախորդ ամսվա ընթացքում տեղի ունեցած ավիացիոն պատահարների, միջադեպերի և թռիչքների անվտանգությանն սպառնացող իրադարձությունների վերաբերյալ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։