Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 125-Ա

ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 9/2 հասցեում գտնվող` 36,855,322 դրամ արժեքով, 987.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով անավարտ շինությունը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0,0515 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Մեղրիի քաղաքային համայնքին` քաղաքային մարզադպրոց հիմնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել գույքի նվիրաբերության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. փետրվարի 23

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։