Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2015 թվականի N 146-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝

1. Սահմանել, որ 2015 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

2. 2008 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վարչական շենքի հրդեհից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում իրավական ակտերի ինկորպորացված տարբերակները, ըստ անհրաժեշտության, փոխանցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել «Պաշտոնական ինկորպորացիայի ենթարկված նորմատիվ իրավական ակտերի էլեկտրոնային ժողովածու կազմելու և տրամադրելու կարգն ու ժամկետները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ հանձնման-ընդունման ակտով ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխանցումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. փետրվարի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։