Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1174-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստման և 2014 թվականի նոյեմբերի 7-8-ը Ջերմուկ քաղաքում անցկացման կապակցությամբ համաժողովի մասնակիցների` Ջերմուկում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, տեխնիկական սարքավորումների, թարգմանչական ծառայությունների, ընդունելությունների, սննդի, հյուրանոցի և այլ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 6,806.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):

(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարով գույքը և ծառայությունները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.8 և 12 աղյուսակներում ու N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 3

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1174-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

տարի տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը Անվանումը

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում

Նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պլանավորված, ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով նախատեսված միջոցառում է, որը կազմակերպվում է` հարթակ ստեղծելու, ՀՀ համայնքների ղեկավարների, տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացման և բարելավման դերակատարների (պետական կառույցներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ) հանդիպման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով:

1001 ԱԾ 30

Քանակական Նախատեսվում է շուրջ 118 համայնքի ղեկավարների և 50 ավագանու անդամների, շահագրգիռ պետական մարմինների, միջազգային ու տեղական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի աշխատանքներին: 1

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X 6,806.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակում, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1174-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը

(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) ՀՀ 2014 թվականի պետական բյուջե

հազ. դրամ)

ծրագիրը միջոցառումը

1001 ԾՐԱԳԻՐ

Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր 6,806.0

Ծրագրի նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պլանավորված, ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով նախատեսված միջոցառում է, որը կազմակերպվում է` հարթակ ստեղծելու, ՀՀ համայնքների ղեկավարների, տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացման և բարելավման դերակատարների (պետական կառույցներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ) հանդիպման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով:

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակում, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում:

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

ԱԾ30 Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում 6,806.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Երկօրյա համաժողովի կազմակերպում ու անցկացում` ՀՀ համայնքի ղեկավարների և ավագանու անդամների, պետական մարմինների և միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1174-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման Անվանումը Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

գնման ձևը չափի միավորը միավորի գինը քանակը գումարը (հազ. դրամ)

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 6,806.0

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

79952000-1 Միջոցառումների հետ կապված ծառայություններ ԲԸԱՀ դրամ 6,806,000.0 1 6,806.0

(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։