Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-03-26-ից մինչև 2019-03-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2019-03-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315068

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

13 փետրվարի 2015 թ. թիվ 03-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թ. հուլիսի 9-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 18-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 19-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2015 թվականի փետրվարի 13-ի

թիվ 03-Ն որոշման

ՁԵՎ 2-երկաթ

(ամսական)

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ.__________________ (ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ____________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I____I___I___I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը _________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը /Վարչական շրջանը __________________________________________ I___I____I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը________________________________________

______________________________________________________________ I___I___I___I___I___I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I____I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I____I___I___I____I____I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I____I____I___I___I____I

Հեռախոսահամար(ներ) __________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամսվա ծավալը Հաշվետու տարվա սկզբից

Ա Բ Գ 1 2

Առաքվել են բեռներ, ընդամենը 110 հազար տոննա X

որից`

Հանքային շինարարական նյութեր 110.1 “-“ X

Ցեմենտ 110.2 “-“ X

Քարածուխ 110.3 “-“ X

Կոքս 110.4 “-“ X

Նավթ և նավթամթերք 110.5 “-“ X

Հանքաքար գունավոր մետաղներ 110.6 “- “ X

Սև մետաղներ 110.7 “-“ X

Սև մետաղների ջարդոն 110.8 “-“ X

Քիմիական և հանքային պարարտանյութեր 110.9 “-“ X

Անտառային բեռներ 110.1.1 “-“ X

Հացահատիկ և աղացվող մթերքներ 110.1.2 “-“ X

Ներկրվել են բեռներ 115 հազար տոննա X

որից`

Հանքային շինարարական նյութեր 115.1 ”-” X

Ցեմենտ 115.2 ”-” X

Քարածուխ 115.3 ”-” X

Կոքս 115.4 ”-” X

Նավթ և նավթամթերք 115.5 ”-” X

Հանքաքար երկաթ և մանգան 115.6 ”-” X

Սև մետաղներ 115.7 ”-” X

Սև մետաղների ջարդոն 115.8 ”-” X

Քիմիական հանքային պարարտանյութեր 115.9 ”-” X

Անտառային բեռներ 115.1.1 ”-” X

Հացահատիկ և աղացվող մթերքներ 115.1.2 ”-” X

Ներհանրապետական փոխադրումներ 120 հազար տոննա X

Բեռնաշրջանառություն 125 հազար տոննա-կմ X

Վագոնի պտույտը 130 օր

Վագոնների միջին օրական բեռնումը 135 վագոն

Վագոնների միջին օրական բեռնաթափումը 140 “-“

Փոխադրվել են ուղևորներ 145 հազար

ուղևոր X

այդ թվում`

մեկնել են 145.1 “-” X

ժամանել են 145.2 “-” X

Ուղևորաշրջանառություն 150 հազար

ուղևոր-կմ X

Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 155 հազար դրամ X

Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 160 “-” X

Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 165 “-” X

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 170 մարդ

Ղեկավար ________________ ___________________

(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) __________________

(Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2015 թվականի փետրվարի 13-ի

թիվ 03-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»

ՁԵՎ 2-ԵՐԿԱԹ (ԱՄՍԱԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատանքի մասին» ձև 2-երկաթ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Առաքվել են բեռներ (տող 110) ցուցանիշը հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված բեռների քանակն է անկախ նրանից՝ դրանք բեռնաթափվել են հանրապետությունից դուրս, թե` հանրապետության ներսում:

5. 110-110.1.2 տողերում լրացվում է առաքված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:

6. Ներկրվել են բեռներ (տող 115) ցուցանիշը ներառում է հանրապետության սահմաններից դուրս գտնվող երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետություն ներկրված բեռների քանակը:

7. 115-115.1.2 տողերում լրացվում է ներկրված բեռների քանակն ըստ դրանց առանձին տեսակների:

8. Ներհանրապետական փոխադրումներ (տող 120) ցուցանիշը ներկայացնում է հանրապետության երկաթուղային կայարաններում բեռնված և հանրապետության տարածքում փոխադրված բեռների քանակը:

9. Բեռնաշրջանառություն (տող 125) ցուցանիշը որոշվում է տեղափոխված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

10. Վագոնի պտույտ (տող 130) ցուցանիշը բեռնումից բեռնում ընկած ժամանակահատվածն է, որը որոշվում է աշխատանքում վագոն-օրերի և բեռնված վագոնների քանակի հարաբերությամբ:

11. Վագոնների միջին օրական բեռնում (տող 135) և բեռնաթափում (տող 140) ցուցանիշները որոշվում են բեռնված և բեռնաթափված բեռների (տոննա) և համապատասխան վագոնների քանակների հարաբերակցությամբ:

12. Փոխադրվել են ուղևորներ (տող 145) ցուցանիշը ներկայացնում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

13. Ուղևորաշրջանառություն (տող 150) ցուցանիշը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:

14. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 155) լրացվում է բեռների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

15. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 160) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

16. Օժանդակ և լրացուցիչ երկաթուղային տրանսպորտի գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 165) ներառում է` բեռների և ուղեբեռների բեռնումից և բեռնաթափումից, բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում), տեղեկատու բյուրոների, պահասենյակների, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման, գնացքներում տեղի ամրագրման, բեռների փոխադրմանը վերաբերող տրանսպորտային գործակալների միջնորդական ծառայություններից, ինչպես նաև տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարներից և այլն:

17. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 170) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։