Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2015 թվականի N 191-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

Սնանկության ոլորտը կարգավորող իրավական դաշտի ուսումնասիրման և օրենսդրական դաշտի կարգավորման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 10

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 10-ի N 191-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ն. Բալայան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կազմակերպական-իրավական վարչության պետ

Լ. Ղալթաղչյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության պետի տեղակալ

Շ. Ղուկասյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարական համակարգի օրենսդրական ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար

Վ. Բաբայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության հայցային աշխատանքների հսկողության բաժնի պետ

Կ. Խանջյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հատուկ հանձնարարությունների բաժնի գլխավոր հարկային տեսուչ

Ռ. Սարգսյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի քննչական վարչության N 2 բաժնի քննիչ

Մ. Դրմեյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր (համաձայնությամբ)

Տ. Նազարյան - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր (համաձայնությամբ)

Ս. Թադևոսյան - Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ)

Կ. Պետրոսյան - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (համաձայնությամբ)

Ս. Սարգսյան - Հայաստանի բանկերի միության փոխնախագահ (համաձայնությամբ)

Դ. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության, ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնի իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Ա. Մովսիսյան - Հայաստանի բանկերի միության իրավաբան (համաձայնությամբ)

Ա. Մութաֆյան - ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության մասնագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։