ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2015 թվականի N 243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 26-ի N 243-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 9-ի N 1932-Ն որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Գաբրիելյան ‑ ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (խորհրդի նախագահ)
Ա. Գրիգորյան ‑ ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ս. Կարապետյան ‑ ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)
Ե. Զախարյան ‑ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գ. Խաչատրյան ‑ ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Մանուկյան ‑ ՀՀ արդարադատության նախարար
Վ. Գասպարյան ‑ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Բաղիյան ‑ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ս. Պապյան ‑ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Դ. Կարապետյան ‑ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Մ. Մաթևոսյան ‑ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գյուլխասյան ‑ «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Հ. Սանասարյան ‑ «Կանաչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Դանիելյան ‑ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան