ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 214-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայրենական մեծ պատերազմում գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 19
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
մարտի 19-ի N 214-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Հ. Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարար
Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Ղազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ս. Եսայան - «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Պ. Պետրոսյան - «Հայաստանի պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան