Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 512–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2015 թվականի N 225-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 512–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 2-ի «Հոբելյանական հանձնաժողով ստեղծելու մասին» N 512-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) «Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

2) «Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար».

3) «Պ. Ղազարյան - «Մուսա լեռ» հայրենակցական միության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Ե. Հավաթյան - Այնճարում (Լիբանան) Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող կենտրոնական մարմնի նախագահ (համաձայնությամբ)

Հ. Ջամբազյան - կանադահայ գործարար (համաձայնությամբ)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։