ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2015 թվականի N 298-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 242 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) «Ոլորտ 2 - Հումանիտար գիտություններ և մշակույթ» բաժնի «Ստեղծագործական գործունեություն» ենթաոլորտի
2-90.03.06 Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն (ըստ ճյուղերի) 2-90.03.06.01-4 Ղեկավար՝ ստեղծագործական խմբի (ըստ ճյուղերի) 4 3 - 3473
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
2-90.03.07 Երաժշտական գործիքների պատրաստում և նորոգում 2-90.03.07.01-4 Ազգային նվագարանների պատրաստող և նորոգող - 2.5 - 7312
2) «Ոլորտ 4 - Բնական գիտություններ» բաժնի «Ծրագրային ապահովման մշակում» ենթաոլորտի
4-62.01.03 Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր 4-62.01.03.01-4 Տեխնիկ՝ հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի շահագործման 4 3 4 3121
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
4-62.01.04 Համակարգչային գեղարվեստական նախագծում 4-62.01.04.01-4 Վեբ-դիզայներ 3 3 - 3471
3) «Ոլորտ 6 - Գյուղատնտեսություն» բաժնի «Խառը գյուղատնտեսություն» ենթաոլորտի
6-01.50.02 Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում 6-01.50.02.01-4 Ֆերմեր 4 3 4 3212
պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
6-01.50.03 Ջերմատնային տնտեսություն 6-01.50.03.01-4 Տեխնիկ-ագրոնոմ 3 2 3 6113
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 30
Երևան