Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 24 ՓԵՏՐՎԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 41-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 փետրվարի 2015 թ. թիվ 41-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 810) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) ենթակետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2015 թվականի փետրվարի 11-ի թիվ 7 արձանագրություն) և «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի 2015 թվականի հունվարի 22-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 810 փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն փոխանակման կետի կողմից տրամադրված (նշված) գտնվելու վայրի հասցեով (ՀՀ, ք. Երևան, Էրեբունի, Այվազովսկու 45/4 և 45/5) ուղարկելու օրվան հաջորդող օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2015 թ. փետրվարի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։