Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2015 թվականի N 238-Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ- 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովի նախագահին՝ մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր և ժամանակացույց՝ ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 31

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 31-ի N 238-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 50-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար

Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Դ. Տոնոյան - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ս. Սրապիոնյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

Ա. Նազարյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ

Ս. Արամյան -Թալինի քաղաքապետ (համաձայնությամբ)

Ս. Սիմոնյան -Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Մելքոնյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Արիստակեսյան - «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Է. Մինասյան - Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)

Ա. Հարությունյան -«Մայր Հայաստան» զինվորական թանգարան» զորամասի տնօրեն (համաձայնությամբ)

Ի. Բարսեղյան -Թաթուլ Կրպեյանի կինը (համաձայնությամբ)

Ա. Կրպեյան -Թաթուլ Կրպեյանի դուստրը (համաձայնությամբ)

Ս.Կրպեյան -Թաթուլ Կրպեյանի եղբայրը (համաձայնությամբ)

Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։