Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 մարտի 2015 թվականի N 13
2. ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ սեռի հատկանիշով բռնության կանխարգելման 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների տարեկան ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 26-ի նիստի N 13
արձանագրային որոշման
ՍԵՌԻ ՀԱՏԿԱՆԻՇՈՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
հ/հ Միջոցառման
անվանումը Ակնկալվող
արդյունք Կատարողը Համակատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը Հղումը
1 2 3 4 5 6 7 8
1. Ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության, նրանց տրամադրվող ծառայությունների բարելավմանն ու այդ ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրականացում: Սեռի հատկանիշով բռնության կանխարգելում և պաշտպանություն: ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N23 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր
1.1 Մշակել և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և այլ շահագրգիռ մարմինների համատեղ հրամանով հաստատել «Ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղորդման ուղեցույցը»: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Դեկտեմբերի 1-ին տասնօրյակ Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
1.2 Բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմի համար մշակել և նրանց տրամադրել աշխատակարգ, սեռի հատկանիշով բռնության նախանշանների և վաղ հայտնաբերման վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
1.3 Կազմակերպել սեռի հատկանիշով բռնության կանխարգելման նպատակային ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման մշտադիտարկման, գնահատման, հեռանկարային ծրագրերի նախանշման աշխատանքներ: ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
1.4 Իրականացնել ընտանեկան բռնության ենթարկված անձանց բացահայտման, ուղղորդման աշխատանքներ և կազմակերպել նրանց համապատասխան աջակցության տրամադրում: ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ /համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2. Տարբեր ոլորտների մասնագետների որակավորման. նրանց ընտանեկան բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում: Սեռի հատկանիշով բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացման միջոցով տարբեր ոլորտի մասնագետների որակավորման, իրազեկության բարձրացում:
2.1 Իրականացնել «Ընտանեկան բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N567-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն Տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե
2.2 Իրականացնել «Ընտանեկան բռնությունը և ընտանեկան բռնության ենթարկված անձանց նախնական նույնացման չափորոշիչների կիրառում» թեմայով վերապատրաստման դասընթացներ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողների համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.3 Իրականացնել դասավանդողների վերապատրաստում` սեռի հատկանիշով բռնության ենթարկված անձանց առողջապահական ծառայությունների տրամադրման նպատակով, որին կհաջորդի շարունակական ուսուցումը: ՀՀ առողջապահության նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.4 Հանրակրթական դպրոցի ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներում ներառել ընտանեկան բռնությանը վերաբերող թեմաներ, կկազմակերպվեն քննարկումներ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
2.5 Հանրակրթական դպրոցի 8-11-րդ դասարաններում սովորողների շրջանում անցկացնել «Առողջ ապրելակերպ» ուսուցողական դասընթաց` առողջ ապրելակերպի և ընտանեկան կյանքի նախապատրաստման հիմունքների վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
2.6 Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում անցկացնել «Վերարտադրողական առողջության խնդիրները երիտասարդության շրջանում» դասընթաց՝ առողջ ապրելակերպի, սեռերի միջև փոխհարաբերությունների և ընտանեկան բռնությունների կանխարգելման խնդիրների վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.7 ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի վերապատրաստող անձնակազմի և կրթության ոլորտի այլ մասնագետների համար իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ Հայաստանի Հանրապետությունում առկա սեռի հատկանիշով բռնության խնդիրների, դրանց բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.8 Կազմակերպել վերապատրաստման դասընթացներ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով ծառայության աշխատակիցների համար: ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
3. Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը, սեռի հատկանիշով բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանը և սեռի հատկանիշով բռնության մասին իրազեկման բարձրացմանը, տեղեկատվական և մեթոդական աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացում: Հասարակությունում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելում, բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորում:
3.1 Մշակել ընտանեկան բռնության դեմ պայքարի թեմաներով տեղեկատվական նյութեր, դրանք տարածել և տեղադրել ԶԼՄ-ներում, հեռարձակել ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ թողարկումներ, ընտանեկան բռնությունը դատապարտող տեսահոլովակներ: ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
3.2 Իրականացնել «Ընդդեմ բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ: ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ /համաձայնությամբ/ Նոյեմբեր-դեկտեմբեր Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
3.3 ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել սեռի հատկանիշով բռնության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, սեմինար-պարապմունքներ, կլոր-սեղան քննարկումներ, շրջիկ կոնֆերանսներ տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ, ըստ թեմայի կտրամադրվեն տեղեկատվական նյութեր և կցուցադրվեն հոլովակներ: ՀՀ մարզպետարաններ,
Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ /համաձայնությամբ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
3.4 Կազմակերպել հանդիպում-զրույցներ հանրակրթական դպրոցներում: ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
3.5 Կազմակերպել.
ա/ «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելում», «Սեռի հատկանիշով բռնության դեմ պայքար» թեմաներով սեմինարներ:
բ/ «Սեռի հատկանիշով բռնության հիմնախնդիրները և կանխարգելման մեխանիզմները» թեմայով կլոր-սեղան քննարկումներ, տրամադրել համապատասխան տեղեկատվական նյութեր` ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ:
գ/ «Ընտանեկան բռնությունն իմ պատկերացմամբ» նկարների ցուցահանդես:
դ/ Քննարկումներ և բանավեճեր աշակերտների շրջանում` «Սեռի հատկանիշով բռնություն» թեմայով: Երևանի քաղաքապետարան /համաձայնությամբ/ Երևանի քաղաքապետարանի առողջապահական ընկերություններ, մշակութային կազմակերպություններ, կրթական հաստատություններ,
ՀԿ-ներ /համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Երևան քաղաքի բյուջե
4. Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելում:
4.1 Իրականացնել ուսումնասիրություն` պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքականության վերաբերյալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
4.2 Շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ իրականացնել պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման վերաբերյալ 3 կլոր-սեղան քննարկում և մշակել քաղաքականության առաջարկությունների համառոտագրեր: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնու թյամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
4.3 Նախապատրաստել և ինտերնետում տեղադրել պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված 2 տեսահոլովակ` Հայաստանի Հանրապետությունում իրականացվող քաղաքականության վերաբերյալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնու թյամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
4.4 Մարզերում պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքների իրականացման նպատակով.
ա/ յուրաքանչյուր մարզում ստեղծել խորհրդատվական աշխատանքային խումբ,
բ/ մշակել քարոզչական գործիքներ՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները,
գ/ կազմակերպել մարզային խորհրդատվական աշխատանքային խմբերի փորձի փոխանակման մեկ հանդիպում,
դ/ 25 համայնքներում ստեղծել և վերապատրաստել համայնքային ակտիվ խմբեր,
ե/ կազմակերպել 100 հանդիպում համայնքների բնակիչների հետ,
զ/ պատրաստել սոցիալական գովազդի մեկ տեսահոլովակ,
է/ մշակել, տպագրել և տարածել տեղեկատվական, կրթական և հաղորդակցության նյութեր,
ը/ պատրաստել և կենտրոնական ու մարզային հեռուստա-ռադիոընկերությունների միջոցով հեռարձակել 16 հաղորդում,
թ/ կազմակերպել քննարկումներ սոցիալական ցանցերում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնու թյամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
4.5 Ծննդօգնության հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատություններում հղիներին նախածննդյան խորհրդատվություն տրամադրող բուժ աշխատողների համար կազմակերպել սեմինարներ՝ սեռի որոշման տեխնոլոգիաների կիրառման էթիկական խնդիրների վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարություն «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ /համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
4.6 Իրականացնել կանանց վերարտադրողական առողջության կանխարգելման և սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատման կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ գյուղական բժշկական ամբուլատորիաների բուժաշխատողների միջոցով: ՀՀ մարզպետարաններ Գյուղական բժշկական ամբուլատորիաներ /համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ