Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 մարտի 2015 թվականի N 13
1. ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների տարեկան ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 31
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 26-ի նիստի N 13
արձանագրային որոշման
ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
հ/հ Միջոցառման
անվանումը Ակնկալվող
արդյունքը Կատարողը Համակատարողը Ժամկետը Ֆինանսական ապահովումը Հղումը
1 2 3 4 5 6 7 8
1. Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մշտադիտարկման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավում: ՀՀ կառավարության 2011թ մայիսի 20-ի նիստի N19 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր
1.1 Իրականացնել ուսումնասիրություն և ՀՀ կառավարություն ներկայացնել զեկույց Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների առկա իրավիճակի վերաբերյալ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
1.2 Մշակել և ՀՀ մարզպետարաններին տրամադրել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրավիճակային գնահատման մեթոդաբանություն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Դեկտեմբեր Ֆինանսավորում չի պահանջվում
1.3 Ուսումնասիրել կանանց և տղամարդկանց իրավահավասարության իրավիճակի շարժընթացի գնահատման և մշտադիտարկմանն ուղղված միջազգային փորձը, մշակել ՀՀ մարզերում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա իրավիճակի պարբերական գնահատման, մշտադիտարկման ցուցանիշներ և դրա ներդրման վերաբերյալ առաջարկություններ: ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
2. Կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացում: Կանանց և տղամարդկանց առողջության բարելավում:
2.1 Իրականացնել բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների (կաթնագեղձերի, սեռական օրգանների, արգանդի պարանոցի քաղցկեղ) վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգային ծրագրեր` մեծացնելով հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերման դեպքերի ցուցանիշը 30-40 տոկոսով: ՀՀ առողջապահության նախարարություն Տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե,
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.2 Հայաստանի Հանրապետության 6 մարզերի առողջապահական կենտրոններում «Բրեստ լայթ» սարքի միջոցով իրականացնել կաթնագեղձերի քաղցկեղի սկրինինգ: ՀՀ առողջապահության նախարարություն Տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե,
Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.3 Կազմակերպել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումներ` ՀՀ կառավարություն ներակայացնելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարարություն ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
2.4 Մշակել և իրականացնել առողջ ապրելակերպի, ծխելու դեմ պայքարի և անվտանգ սեռական կյանքի վերաբերյալ, ինչպես նաև սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված քարոզչական և հանրային տեղեկատվական-իրազեկման միջոցառումներ /կազմել և տարածել պոստերներ, բուկլետներ, կազմակերպել հեռուստատեսային հաղորդումներ/` ներգրավելով հասարակական կազմակերպություններ և ԶԼՄ-եր: ՀՀ առողջապահության նախարարություն ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
2.5 Կազմակերպել սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, մարզային խորհրդաժողովներ, տեղեկատվական-իրազեկման աշխատանքներ առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությամբ՝ առողջ ապրելակերպի (ծխելու դեմ պայքարի, անվտանգ սեռական կյանքի և այլն) վերաբերյալ: Առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկության բարձրացում: ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
3. Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, աղքատության հաղթահարմանը, գյուղական բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացներում կանանց մասնակցության հնարավորությունների ընդլայնմանը և շուկայական հարաբերություններում մրցակցային միջավայրի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կանանց սոցիալ-տնտեսական հնարավորությունների ընդլայնում:
3.1 «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» նոր ծրագրի շրջանակներում իրականացնել.
ա/ Հայաստանի Հանրապետության 8 մարզերում, հատկապես բարձրադիր տարածքներում գտնվող թիրախային 100 համայնքներում աջակցության հատուկ միջոցառումներ` ուղղված կանանց մասնակցությամբ գործող կոոպերատիվների ձևավորմանը և կարողությունների հզորացմանը, կազմակերպել հատուկ ուսուցում՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց ընդգրկվածությունը գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեության և կառավարման հետ կապված որոշումների կայացման գործընթացում,
բ/ արժեքային շղթայի զարգացման աջակցության բաղադրիչով մրցակցային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում գյուղական բնակավայրերում գործող կանանց համար ստեղծել հնարավորություն ներգրավվելու ագրարային ոլորտի արտադրական կարողություններում, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
3.2 Իրականացնել գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում. տրամադրել վարկեր գյուղատնտեսությունում տնտեսվարողներին ագրարային արտադրության և սպասարկման տարբեր բնագավառներում: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
3.3 Իրականացնել «Կանանց ձեռներեցության զարգացում» ծրագիրը. ՀՀ մարզերում և Երևան քաղաքում կազմակերպել դասընթացներ` 250-300 կին գործարարների մասնակցությամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման
ազգային կենտրոն» հիմնադրամ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
3.4 Իրականացնել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն», «Գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն» և «Գործարար ուսուցողական /տեղեկատվական/ աջակցություն» ծրագրերը, սկսնակ կին գործարարներին տրամադրել ուսուցողական, տեղեկատվական, խորհրդատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցություն: ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Հայաստանի փոքր և միջին ձեռներեցության զարգացման
ազգային կենտրոն» հիմնադրամ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
4. Կրթության և գիտության պետական քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացում:
4.1 Հանրակրթական դպրոցի 8-12-րդ դասարաններում «Հասարակագիտություն» առարկայի դասավանդման ընթացքում սովորողներին ուսուցանել կանանց և տղամարդկանց իրավահա վասարության վերաբերյալ գիտելիքներ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
4.2 Հանրակրթական դպրոցներում կիրառել «Դաստիարակչական աշխատանքը դպրոցում. մասնագիտական կողմնորոշման խնդիրներ» օժանդակ ձեռնարկը: Դասղեկական ժամերի ընթացքում սովորողները իրազեկվել մասնագիտական կողմնորոշման հարցերի շուրջ` ուղղված սեռի հատկանիշով կարծրատիպերի հաղթահարմանը, աղջիկների և տղաների շրջանում իրենց սեռի համար ոչ ավանդական մասնագիտությունների նկատմամբ մոտիվացիայի ձևավորմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
4.3 Հանրակրթական դպրոցի ուսուցիչների նախատեստացիոն վերապատրաստման դասընթացներում ներառել կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը վերաբերող թեմաներ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
4.4 Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և մանկավարժների վերապատրաստման դասընթացներում ներառել կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականությանն առնչվող թեմաներ: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
4.5 Իրականացնել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցեր» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N567-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջե
4.6 ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության և անչափահասների գործերով տարածքային բաժինների ծառայողների համար իրականացնել վերապատրաստման դասընթացներ կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության վերաբերյալ: ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
4.7 Կազմակերպել կանանց և տղամարդկանց իրավահավասարության թեմաներով դասընթացներ, սեմինար-պարապմունքներ, «Լիդերության դպրոց» ծրագրով դասընթացներ, կլոր-սեղան քննարկումներ տարբեր ոլորտների մասնագետների մասնակցությամբ: ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
5. Մարզային և համայնքային մակարդակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացմանը, այդ աշխատանքների համակարգմանն ու մշտադիրակմանն ուղղված միջոցառումների իրականացում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացում:
5.1 ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման նպատակով հրավիրվել նիստեր, ամփոփել կատարված աշխատանքները, կազմել հաշվետվություններ և արձանագրություններ: ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
5.2 Իրականացենլ մարզում կանանց և տղամարդկանց իրավահավասարության առկա վիճակի գնահատման և մշտադիրակման ապահովմանն ուղղված լուսաբանման աշխատանքներ: ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
6. Հասարակությունում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնահարցերի լուսաբանմանը, սեռի հատկանիշով խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանն ուղղված միջոցառումների իրականացում: Հասարակությունում սեռով պայմանավորված խտրականության երևույթի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորում: Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության մշակման և իրականացման արդյունավետության բարձրացում մշակույթի և հանրային տեղեկատվության ոլորտներում:
6.1 Մշակել և մարզի ԶԼՄ-ներով լուսաբանել /տեղադրել հոդվածներ, կազմակերպել հեռուստատեսային հաղորդումներ/ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրների վերաբերյալ: ՀՀ մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ ՀԿ-ներ
/համաձայնությամբ/ Տարվա ընթացքում Օրենքով չարգելված ֆինանսա-վորման աղբյուրներ
6.2 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում և «Արտակարգ թերթում» տեղադրել արտակարգ իրավիճակներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Աշխատանքներ տանել արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ միջոցառումներում տղամարդկանց և կանանց հավասար մասնակցությունն ու պլանավորման մեջ նրանց ընդգրկվածությունն ապահովելու ուղղությամբ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Տարվա ընթացքում Ֆինանսավորում չի պահանջվում
6.3 Իրականցնել «Կին» միջազգային կինոփառատոն` 50-ից ավելի կին ռեժիսորների ֆիլմերի ցուցադրությամբ: ՀՀ մշակույթի նախարարություն «Լիզա» հիմնադրամ
/համաձայնությամբ/ Նոյեմբեր-դեկտեմբեր ՀՀ պետական բյուջե, Օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներ
6.4 Երևան քաղաքում կազմակերպել 2014-2015թթ. հայտարարված Ընտանիքի տարվան նվիրված սեմինար` «Հայ ընտանիքն այսօր» թեմայով: Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ Մայիս Երևան քաղաքի բյուջե
6.5 Երևան քաղաքում կազմակերպել «Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն իմ պատկերացմամբ» նկարների ցուցահանդես: Երևանի քաղաքապետարան
/համաձայնությամբ/ Հանրակրթական հաստատություններ
/համաձայնությամբ/ Երրորդ եռամսյակ Երևան քաղաքի բյուջե