Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 դեկտեմբերի 2014 թվականի N 53
18. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ (ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՍՏԵՂԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հավանության արժանացած հավելվածում ընդգրկված պետական մարմիններն իրենց կողմից կազմված բյուջետային ծրագրերի նկարագրերը (անձնագրերը) ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընդունվող առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետներում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` բյուջետային ծրագրերի նկարագրեր (անձնագրեր) կազմող պետական մարմիններին ցուցաբերել անհրաժեշտ մեթոդական աջակցություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի նիստի N 53
արձանագրային որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԻ (ԱՆՁՆԱԳՐԵՐԻ) ՍՏԵՂԾՄԱՆ
Կատարման պատասխանատու գերատեսչությունը Բյուջետային ծրագրի անվանում Ծրագրի կոդը Կատարման ժամկետը (տարեթիվը)
1 ՀՀ Նախագահի աշխատակազմ 1 Քաղաքական հետազոտություններ և հանրային իրազեկում 1091 2017
2 ՀՀ Ազգային Ժողով 1 Օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ 1024 2017
3 ՀՀ կառավարության աշխատակազմ 1 Աջակցություն հանգստի և սպորտի ոլորտին (Շախմատիստների պատրաստման ծառայություններ) 1152 2016
4 ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) 1 Դատական ծառայություններ 1080 2017
5 Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն(համաձայնությամբ) 1 Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ 1042 2017
6 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ (համաձայնությամբ) 1 Քաղաքացիական ծառայության ոլորտի լրացուցիչ կրթության ծրագիր 1174 2016
7 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 1 Ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագիր 1068 2015
2 Սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիր 1153 2016
8 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն 1 Առանձին կատեգորիայի քաղաքացիներին պարգևավճարների և պատվովճարների տրամադրման ծրագիր 1005 2017
2 Պատերազմների մասնակիցներին և նրանց ընտանիքներին աջակցության ծրագիր 1048 2015
3 Սոցիալական ապահովագրության ծրագիր 1082 2016
4 Կենսաթոշակային ապահովության ծրագիր 1102 2017
5 Աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված առողջության վնասման հետևանքով պատճառված վնասի հատուցման ծրագիր 1121 2016
9 ՀՀ առողջապահության նախարարություն 1 Առողջապահության համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման ծրագրեր 1053 2015
2 Բժշկական օգնություն, հարբժշկական, փորձագիտական ծառայությունների ծրագիր 1142 2016
3 Հիվանդանոցային բուժօգնության ծրագիր 1150 2017
10 ՀՀ արդարադատության նախարարություն 1 Քրեակատարողական ծառայություններ 1120 2015
2 Արդարադատության ոլորտում լրացուցիչ կրթություն 1149 2016
11 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն 1 Փրկարարական ծառայություններ 1090 2017
2 Հիդրոօդերևութաբանական ծառայություններ 1020 2017
3 Տեխնիկական անվտանգության կանոնակարգման ծառայություններ 1028 2016
4 Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և մոնիտորինգի ծառայություններ 1100 2015
5 Այլընտրանքային աշխատանքային ծառայության ծրագիր 1110 2015
12 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայություն 1 Փախստականներին մատուցվող ծառայություններ և օժանդակություն 1070 2017
13 ՀՀ բնապահպանության նախարարություն 1 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիտորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ 1016 2017
14 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 1 Բուսաբուծության խթանում և բույսերի պաշտպանություն 1059 2015
2 Անասնաբուծական և տոհմաբուծական ծառայություններ 1103 2017
3 Կրթական և խորհրդատվական ծառայությունների ծրագիր 1122 2016
15 ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 1 Կոլեկտորադրենաժային ծառայություններ 1027 2016
16 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 1 Ստանդարտացման, չափումների միասնականության նորմերի և տեխնիկական կանոնակարգերի մշակման և վերահսկման ծառայություններ 1067 2015
17 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն 1 Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ 1171 2016
18 ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն 1 Հասարակական կարգի պահպանություն, անվտանգության ապահովում և հանցագործությունների դեմ պայքար 1014 2015
2 Ոստիկանության կրթական ծառայություններ 1101 2016
19 ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե 1 Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների և մշակումների ծառայություններ 1162 2015
20 ՀՀ մշակույթի նախարարություն 1 Պատմամշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ծրագիր 1075 2015
2 Արվեստի պահպանման և զարգացման ծրագիր 1168 2016
21 ՀՀ պաշտպանության նախարարություն 1 Հատուկ տրանսֆերտներ 1076 2017
2 Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական գործունեություն 1119 2016
3 Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին աջակցություն 1172 2017
4 Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ 1177 2016
22 ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն 1 Մեծ նվաճումների սպորտի ծրագիր 1041 2015
23 ՀՀ սփյուռքի նախարարություն 1 Սփյուռքի հայապահպանության ծրագիր 1114 2015
2 Սփյուռքագիտության զարգացման ծրագիր 1151 2016
3 Հայաստան-Սփյուռք մերձեցման ծրագիր 1156 2017
24 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 1 Հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ 1164 2015
25 ՀՀ ֆինանսների նախարարություն 1 Պետական պարտքի կառավարում 1006 2017
2 Հանրային հատվածի ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման ծառայություններ 1031 2016
3 Պետական գնումների գործընթացի կազմակերպում, համակարգում և կատարելագործում 1137 2015
ԸՆԴԱՄԵՆԸ`
Ծրագրերի քանակն ըստ տարիների 15 17 16