Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 2015 թվականի N 249-Ա

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԵՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին 2015 թվականի ապրիլի 13-17-ը գործուղել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)` ծրագրային բյուջետավորման և պետական ֆինանսների կառավարման ուղղությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Պավել Սաֆարյանի` Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են Պետական հատվածի արդիականացման 2-րդ ծրագրի գնումների պլանի 4.1.2.1-ին տողով առկա միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պավել Սաֆարյանի` Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։