Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2015 թվականի N 224-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 351-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը հաստատելու մասին» N 351-Ն որոշման հավելվածի աղյուսակի 292-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 292. Կատարողական վարույթներ

ա) ոչ գույքային բնույթի

- ավարտված 7 տ.

- կարճված 5 տ.

բ) գույքային բնույթի, որոնց բռնագանձման ենթակա գումարը չի գերազանցում հարյուր հազար դրամը

- ավարտված 3 տ.

- կարճված 1 տ.

գ) գույքային բնույթի, որոնց բռնագանձման ենթակա գումարը գերազանցում է հարյուր հազար դրամը

- ավարտված 7 տ.

- կարճված 3 տ.

դ) ալիմենտի բռնագանձման հետ կապված

- ավարտված 7 տ.

- կարճված 3 տ.

ե) աշխատավարձի բռնագանձման հետ կապված

- ավարտված 7 տ.

- կարճված 3 տ.

զ) հարկադիր աճուրդի հետ կապված

- ավարտված 7 տ.

- կարճված 3 տ.

է) հայցի ապահովման հետ կապված

- ավարտված 5 տ.

- կարճված 3 տ.

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։