«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2002 թվականի N 991-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «բ» և «դ» կետերին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի N 703 որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 450 որոշման 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հուլիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 991-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազար դրամներով)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող գումարները, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)
խմբի N ենթա-
խմբի N առաջին
կիսամյակ ինն ամիս տարի
04 08 03. Բարձրագույն և հետբուհական ուսուցման պետական պատվեր (35072.6) (87434.0) (167385.8)
ՀՀ առողջապահության նախարարություն
այդ թվում՝ (35072.6) (87434.0) (167385.8)
Կրթաթոշակներ (7431.0) (25329.6) (49194.4)
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (27641.6) (62104.4) (118191.4)
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
այդ թվում՝ 35072.6 87434.0 167385.8
Կրթաթոշակներ 7431.0 25329.6 49194.4
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 27641.6 62104.4 118191.4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան