ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2015 թվականի N 269-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 11-ի N 269-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 80-ԱՄՅԱԿԸ ՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ն. Սարգսյան -ՀՀ քաղաքաշինության նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Նալբանդյան - ՀՀ Լոռու մարզպետ
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության
նախագահ (համաձայնությամբ)
Կ. Աղաբեկյան - Երևանի պետական համալսարանի բանասիրության
ամբիոնի պրոֆեսոր, մաթևոսյանագետ (համաձայնությամբ)
Դ. Մաթևոսյան - «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - Հրանտ Մաթևոսյանի կինը (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան