Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2015 թվականի N 276-Ա

ԻՈՍԻՖ ԻՍԱՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի նախարարների տեղակալների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանի՝ 2015 թվականի փետրվարի 3-7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ գործուղման հետ կապված գիշերավարձի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Իոսիֆ Իսայանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ճանապարհածախսը և 2015 թվականի փետրվարի 5-7-ը` գիշերավարձի ու 2015 թվականի փետրվարի 6-7-ը` օրապահիկի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Իոսիֆ Իսայանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։