ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2015 թվականի N 278-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը ստորագրելու նպատակով պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի ապրիլի 8-10-ը Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
2. Արմեն Աշոտյանինը և Արթուր Բաղդասարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Արամ Սիմոնյանի և Ալիկ Ղարիբյանի Ավստրիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 13
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 13-ի N 278-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-10-Ը ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(պատվիրակության ղեկավար)
Ա. Բաղդասարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ
Ա. Սիմոնյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր
(համաձայնությամբ)
Ա. Ղարիբյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի
ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան