Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

12 մարտի 2015 թ. թիվ 48-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով բարելավել արժութային շուկայի կարգավորման արդյունավետությունը,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշման հավելված 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգ 15-ի 2-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 21-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

21 Հաշվետվություն չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ 33 օրական

2) Կանոնակարգ 15-ի 3-րդ կետի աղյուսակը լրացնել նոր 20-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

20 Հաշվետվություն չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների վերաբերյալ 33 օրական

3) Կանոնակարգ 15-ը լրացնել նոր 20.5 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«20.5. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում ընդգրկված աղյուսակներում նշված թիվ 33 հաշվետվությունը բաղկացած է 1 աղյուսակից: Հաշվետվության մեջ լրացվում են արտարժույթի առուվաճառքի այն գործարքների տվյալները, որոնց դեպքում վարկային կազմակերպության կողմից արտարժույթի վաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի հետ տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա արտարժույթի վաճառքի գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ), բացառությամբ տվյալ անձի կողմից վարկերի գծով մարումների նպատակով իրականացված արտարժույթի առքի գործարք(ներ)ի, գերազանցում է չորս հարյուր հազար դրամը: Վարկային կազմակերպությունը պարտավոր է սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործարքի դեպքում հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը պահպանել առնվազն 1 տարի: Աղյուսակի 3-րդ սյան մեջ լրացվում է անձնագրի սերիան և համարը կամ հանրային ծառայությունների համարանիշը, եթե որպես հաճախորդի նույնականացման միջոց ներկայացվել է նույնականացման քարտը:»:

4) Կանոնակարգ 15-ը լրացնել նոր 31.3 կետով` հետևյալ բովանդակությամբ.

«31.3. Սույն կանոնակարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված թիվ 33 հաշվետվությունը կազմվում է հաշվետվությամբ ներկայացման ենթակա չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի առուվաճառքի գործարքների կնքման դեպքում և պահպանվում է առնվազն 1 տարի: Հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման պահանջով:»:

5) Կանոնակարգ 15-ը լրացնել նոր` Ձև թիվ 33 հաշվետվական ձևով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան

2015 թ. մարտի 13

Երևան

Հավելված 1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ձև թիվ 33

Չորս հարյուր հազար դրամը գերազանցող արտարժույթի

առուվաճառքի գործարքների վերաբերյալ

Վարկային կազմակերպության անվանումը

Ամսաթիվը ______________________ թ.

(հազ. դրամ)

Հ/հ Հաճախորդ Գնվող արժույթ (ISO կոդը) Վաճառվող արժույթ (ISO կոդը) Փոխարժեք Գործարքի գումարը համարժեք ՀՀ դրամով

Անուն, ազգանուն Անձնագիր /ՀԾՀ

1 2 3 4 5 6 7

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։