Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 2600-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 նոյեմբերի 2014 թ.

ք. Երևան N 2600-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

Հրամայում եմ՝

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) Վարդանուշ Միքայելյան

Անհատ ձեռնարկատեր դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ)

2) «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»

փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

3) «Ալֆա-Բետտա Բժշկական Ախտորոշիչ Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

4) «Խաչումյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

5) «Արինտերլև»

սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

6) «Լոռիմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

7) Արամ Հակոբյան

Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում

8) Նարինե Մուխսիկարոյան

Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում

9) Էդգար Ղազարյան

Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում

10) Էդգար Գյուրջյան

Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում

11) Գագիկ Շահբազյան

Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին՝

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։