ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
27 դեկտեմբերի 2014 թ. N 3139-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում զետեղված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
1) Հերմինե Հակոբյան
Անհատ ձեռնարկատեր դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)
2) Նաիրի Եղիազարյան
Անհատ ձեռնարկատեր դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)
3) «Ֆարմ Լոտոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)
4) «Մոբայլ Սենթր Արթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)
5) «Մոբայլ Սենթր Արթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)
6) «Վիտաֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)
7) Վահագն Մակարյան
Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում
8) Վիկտորիա Հարությունյան
Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում
9) Արարատ Բաղդասարյան
Անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում
10) «Դենտեքս Դենտալ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
11) «Նորմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
12) «Գալաթեա-Մեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
13) «Թիվ 2 Բժշկական միավորում» փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
14) «Իզմիրլյան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,
3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան