Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 31 ՄԱՐՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 442-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

31 մարտի 2015 թ.

N 442-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի N 7 եզրակացությունը և «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ի 2015 թվականի մարտի 16-ի հայտը.

Հրամայում եմ`

1. «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը, գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Բ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 11, տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, գործունեության իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Առինջ համայնք, Բ թաղամաս, 1-ին փողոց, թիվ 17 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 1267217 վկայական):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

Կ. Ճշմարիտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։