Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 25 ՄԱՐՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 587-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

25 մարտի 2014 թ.

ք. Երևան N 587-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1«Սոլարե» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ)

2) «Ֆարմդոմ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերություն դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ)

3) Անհատ ձեռնարկատեր

Սոնա Տեր-Խաչատրյան դեղատնային գործունեություն

(դեղատնային կրպակ)

4) «Մեղրու տարածաշրջանային բժշկական

կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

5) «Նեո լաբ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

6) «Մոդեռն Իմպլանտ Մեդիսին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

7) «Լյուդվիգովիչ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում

8) «Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն»

պետական հատկացումների հիմնադրամի

հայաստանյան մասնաճյուղ բժշկական օգնություն և սպասարկում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար` Կարեն Կոստանյանին

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Դ. ԴոՒՄԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։