Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 17 ՀՈՒՆԻՍԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 1399-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 հունիսի 2014 թ.

ք. Երևան N 1399-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՍԵՆՈԴԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-XX–001472 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Սենոդին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 10.06.2014թ. դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Կասեցնել «Սենոդին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի նոյեմբերի 19-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-XX–001472 լիցենզիայի գործողությունը` օրթոդոնտիկ ստոմատոլոգիական տեսակի գործողությունը մինչև 2015 թվականի հունիսի 9-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։