ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2015 թվականի N 294-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 16-ի N 294-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Նիկոյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ
Գ. Բադալյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Կ. Իսախանյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Է. Ղազարյան -Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Հակոբյան -«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Գ. Եղինյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Բալդրյան - «Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան -«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Յ. Սարգսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր
Ռ. Վահանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս
Ֆ. Փարիկյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինական արտադրության և համալիր մեքենայացման ամբիոնի դոցենտ
Պ. Բալջյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի օդային տրանսպորտի շահագործման և կառավարման ամբիոնի պրոֆեսոր
Ռ. Հակոբյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի դոցենտ
Մ. Մարկոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական անվտանգության և ծրագրային անվտանգության ապահովման ամբիոնի պրոֆեսոր
Մ. Ստակյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր
Հ. Սիմոնյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենագիտության ամբիոնի դոցենտ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Խաչատրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրոս
Կ. Կոգարով - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի ասպիրանտ
Գ. Հարությունյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս
Գ. Իսպիրյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող
Է. Պողոսյանին - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանող
Հ. Ավագյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս
Տ. Ավետիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի ուսանող
Ա. Գևորգյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկա ֆակուլտետի մագիստրոս
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան