ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2015 թվականի N 301-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Շինարարության ոլորտում առկա հիմնախնդիրների վերլուծության, գնագոյացման նոր մեթոդաբանության մշակման և բարեփոխումներին ուղղված առաջարկներ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 18
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 18-ի N 301-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Դ. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Գ. Բադալյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ա. Թունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի խորհրդական
Մ. Քյուրքչյան - ՀՀ վերահսկիչ պալատի 6-րդ վարչության պետ (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ շինարարների միության նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Ճուղուրյան - ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Նազարեթյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան