Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 2 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-04-23-ից մինչև 2016-02-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2016-02-18Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2015 թվականի N 376-Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից (կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ տրամադրել 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի մարումը` 2016 թվականի մարտի 25-ից սկսած եռամսյակային, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի հունիսի 25-ից սկսած եռամսյակային մարումներով իրականացնելու պայմանով, որպես տրամադրվող վարկի վերադարձման ապահովման միջոց ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող բյուջետային երաշխիքը:

2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 16

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի N 376-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

(հազ. դրամ)

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը

(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով,

իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)

առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ԸՆԴԱՄԵՆԸ - - -

այդ թվում՝

Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը - - -

այդ թվում՝

2. Ֆինանսական զուտ ակտիվներ - - -

այդ թվում՝

2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (9,600,000.0) (9,600,000.0) (9,600,000.0)

ե) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում ԼՂՀ-ի կառավարությանը (9,600,000.0) (9,600,000.0) (9,600,000.0)

ՀՀ ֆինանսների նախարարություն (9,600,000.0) (9,600,000.0) (9,600,000.0)

2.6. Այլ 9,600,000.0 9,600,000.0 9,600,000.0

Կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում 9,600,000.0 9,600,000.0 9,600,000.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։