Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 527-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60015129

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 ապրիլի 2015 թ.

ք. Երևան N 56-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 527-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «զ» ենթակետը, 21-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 26-ի «Սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման, սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոններն ու որակավորման չափանիշներին սիրողական ռադիոօպերատորների համապատասխանությունն ստուգելու կարգը հաստատելու մասին» N 527-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝ սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների դասակարգման և տրամադրման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնների նախաբանը «քննարկման և տրամադրման,» բառերից հետո լրացնել «կասեցման և դադարեցման,» բառերով.

2) Կանոնների 3-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 22-րդ և 33-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Ռադիոսիրողերի Թույլտվությունները տրամադրվում են մինչև 10 տարի ժամկետով` Հայտատուի ներկայացրած Հայտի հիման վրա: Հայտատուն Հայտը կարող է ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության ռադիոսպորտի ֆեդերացիայի միջոցով:».

«17. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:».

«19. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և ընդունում համապատասխան որոշում՝ Հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

«21. Թույլտվություն տրամադրելու կամ Հայտը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:».

«22. Թույլտվությունը Հայտատուին հանձնվում է առձեռն, իսկ մինչ այդ պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:».

«33. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշման պատճենը, այն ընդունելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է Հայտատուին:».

3) Կանոնների 4-րդ կետում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով.

4) Կանոնների 10-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) 3-րդ կարգը` 18 տարին լրացած անձանց, ինչպես նաև 14-ից մինչև 18 տարեկան անչափահասներին` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ:».

5) Կանոնների 28-րդ կետում «60 օր» բառերը փոխարինել «15 աշխատանքային օր» բառերով.

6) Ուժը կորցրած ճանաչել Կանոնների 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ կետերը և N 1 հավելվածի` սիրողական ռադիոօպերատորների թույլտվությունների տրամադրման (թույլտվության ժամկետի երկարաձգման) համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի 7-րդ կետը.

7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ գլխով.

«Գլուխ 6

Թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը

36. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հանձնաժողովի իրավական ակտերի կամ սույն կանոնների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում, Հանձնաժողովը կարող է կասեցնել կամ դադարեցնել Թույլտվությունը:

37. Թույտվությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

38. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում կամ դադարեցվում է դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում և համարվում է կասեցված կամ դադարեցված Թույլտվություն ունեցող անձի դիմումն ստանալու (Հանձնաժողովում մուտքագրվելու) օրվանից, եթե Թույլտվություն ունեցող անձն իր դիմումի մեջ ավելի ուշ ժամկետ չի նշել:

39. Թույլտվություն ունեցող անձի դիմումի հիման վրա Թույլտվությունը կասեցվում է դիմումում նշված ժամկետով:

40. Հանձնաժողովը Թույլտվության կասեցման կամ դադարեցման գործընթաց նախաձեռնելու դեպքում հարուցում է վարչական վարույթ և առաջնորդվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներով:

41. Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվությունը կասեցված կամ դադարեցված է համարվում Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:».

8) Կանոնների N 2, N 3 և N 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն համապատասխանաբար N 1, N 2 և N 3 հավելվածների:

2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի՝ սիրողական ռադիոկայանների գրանցման, տեղադրման և օգտագործման կանոնների՝

1) 8-րդ կետից հանել «և 21 ՄՀց» բառերը,

2) 16-րդ կետում «30» թիվը փոխարինել «10» թվով,

3) 24-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«24. Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը ապահովում է Ռադիոկայանի օգտագործումը Թույլտվություն ունեցող Ռադիոսիրողների կողմից: Կոլեկտիվ Ռադիոկայանի պետը իրավունք ունի թույլատրել Ռադիոկայանից աշխատելու ցանկացած անձի` իր ներկայությամբ: Աշխատանքը պետք է կատարվի կոլեկտիվ օգտագործման Ռադիոկայանի ազդականչով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ Ռ. Նազարյան

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2015 թ. ապրիլի 1-ի N 56-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն

որոշմամբ հաստատված կանոնների

1-ին կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և ճառագայթման տեսակի

N Ռադիոհաճախականության տիրույթը Հզորությունը

Վտ Ճառագայթման տեսակը Հիմունքներ

(առաջնային,

երկրորդական)

1 135,7 – 137,8 կՀց 100 SSB, CW, թվային կապ երկրորդային

2 1810 - 1838 կՀց 100 CW, թվային կապ, 1836 կՀց QRP առաջնային

3 1838 - 1940 կՀց 100 SSB, թվային կապ առաջնային

4 1840 - 2000 կՀց 100 SSB, AM, թվային կապ առաջնային

5 3500-3580 կՀց 1000 CW առաջնային

6 3580-3650 կՀց 1000 CW, թվային կապ առաջնային

7 3650 - 3800 կՀց 1000 SSB, թվային կապ երկրորդային

8 7000 - 7100 կՀց 1000 SSB, CW, SSTV, թվային կապ առաջնային

9 7100-7200 կՀց 1000 SSB, թվային կապ առաջնային

10 10100 - 10150 կՀց 1000 CW, SSTV, թվային կապ երկրորդային

11 14000 - 14125 կՀց 1000 CW առաջնային

12 14125 - 14350 կՀց 1000 SSB, թվային կապ առաջնային

13 18068 – 18168 կՀց 1000 SSB, CW, SSTV, թվային կապ առաջնային

14 21000 - 21120 կՀց 1000 CW առաջնային

15 21120 - 21450 կՀց 1000 CW, SSTV, SSB, թվային կապ առաջնային

16 24890 - 24990 կՀց 1000 SSB, CW, SSTV, թվային կապ երկրորդային

17 28,0 - 29,7 ՄՀց 1000 CW, AM, SSB, SSTV, FM, թվային կապ առաջնային

18 29520 - 29700 ՄՀց 1000 AM, FM, թվային կապ (օգտագործվում է միայն Վերահաղորդիչներում) առաջնային

19 144,0 - 146 ՄՀց 100 AM, FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

20 430 - 432 ՄՀց 50 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

21 432 - 438 ՄՀց 50 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

22 438 - 440 ՄՀց 50 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

23 1240 - 1300 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

24 2400 - 2450 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

25 5650 - 5670 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

26 5670 - 5725 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

27 5725 - 5830 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

28 5830 - 5850 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

29 10,375 - 10,45 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

30 10,45 - 10,5 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

31 24,0 - 24,05 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

32 24,05 - 24,25 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

33 47,0 - 47,2 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

34 76,0 - 77,5 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

35 77,5 - 78 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

36 78 - 79 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

37 79 - 81 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

38 122,25 - 123 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

39 134 - 136 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

40 136 - 141 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

41 241 - 248 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

42 248 - 250 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2015 թ. ապրիլի 1-ի N 56-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն

որոշմամբ հաստատված կանոնների

2-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և ճառագայթման տեսակի

N Ռադիոհաճախականության տիրույթը Հզորությունը

Վտ Ճառագայթման տեսակը Հիմունքներ

(առաջնային, երկրորդական)

1 135,7 – 137,8 կՀց 50 SSB, CW, թվային կապ երկրորդային

2 1810 - 1850 կՀց 10 CW, թվային կապ, QRP առաջնային

3 1838 - 1840 կՀց 10 SSB, CW, թվային կապ առաջնային

4 1900 - 2000 կՀց 10 SSB, AM, թվային կապ առաջնային

5 3500-3650 կՀց 100 CW, թվային կապ առաջնային

6 3650 - 3800 կՀց 100 SSB, CW երկրորդային

7 7000 - 7200 կՀց 100 SSB, CW, SSTV, թվային կապ առաջնային

8 14000 - 14350 կՀց 100 SSB, CW, SSTV, թվային կապ առաջնային

9 14250 - 14350 կՀց 100 SSB, CW, թվային կապ առաջնային

10 21000 - 21450 կՀց 100 SSB, CW, SSTV, թվային կապ առաջնային

11 28,0 - 29,7 ՄՀց 100 SSB, CW, SSTV, FM, AM, թվային կապ առաջնային

12 144,0 - 146 ՄՀց 50 AM, FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

13 430 - 432 ՄՀց 50 SSB, SSTV, FM, թվային կապ երկրորդային

14 432 - 440 ՄՀց 50 SSB, SSTV, FM, թվային կապ առաջնային

15 1240 - 1300 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

16 5650 - 5670 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

17 10,375 - 10,45 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

18 10,45 - 10,5 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

19 47,0 - 47,2 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

20 76,0 - 77,5 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

21 77,5 - 78 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

22 78 - 79 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

23 79 - 81 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

24 122,25 - 123 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

25 134 - 136 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

26 136 - 141 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

27 241 - 248 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

28 248 - 250 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

Հավելված N 3

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2015 թ. ապրիլի 1-ի N 56-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2009 թ. օգոստոսի 26-ի N 527-Ն

որոշմամբ հաստատված կանոնների

3-րդ կարգի Ռադիոսիրողներին աշխատելու համար թույլատրվող ռադիոհաճախականությունների տիրույթները` ըստ հզորության և ճառագայթման տեսակի

N Ռադիոհաճախականության տիրույթը Հզորությունը

Վտ Ճառագայթման տեսակը Հիմունքներ

(առաջնային,

երկրորդական)

1 135,7 – 137,8 կՀց 50 SSB, CW երկրորդային

2 1810 - 1850 կՀց 10 CW, թվային կապ առաջնային

3 1850 - 1930 կՀց 10 SSB, CW, թվային կապ առաջնային

4 1900 - 2000 կՀց 10 SSB, AM, թվային կապ առաջնային

5 3500-3650 կՀց 50 SSB, CW, թվային կապ առաջնային

6 28,0 - 29,7 ՄՀց 50 SSB, FM, CW, SSTV, թվային կապ առաջնային

7 144,0 - 146 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

8 430 – 432 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

9 432 – 440ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

10 1240 - 1300 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

11 5650 - 5670 ՄՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

12 10,375 - 10,45 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

13 10,45 - 10,5 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

14 47,0 - 47,2 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

15 76,0 - 77,5 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

16 122,25 - 123 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

17 134 - 136 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

18 136 - 141 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

19 241 - 248 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ երկրորդային

20 248 - 250 ԳՀց 5 FM, SSB, SSTV, թվային կապ առաջնային

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։