ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 օգոստոսի 2014 թվականի N 722-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. «Հայաստանի Հանրապետությունում կեղծ դեղերի կանխարգելում» ծրագրի նախագծի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին` տասներկուամսյա ժամկետում մշակել «Հայաստանի Հանրապետությունում կեղծ դեղերի կանխարգելում» ծրագրի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
(2-րդ կետը փոփ. 01.04.15 N 243-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. օգոստոսի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
օգոստոսի 1-ի N 722-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ղ. Ուլիխանյան - ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական
Նարա Սարգսյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բաժնի պետ
Ա. Շաքարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի առաջին քարտուղար
Գ. Սահակյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության մաքսային գործի և մտավոր սեփականության պաշտպանության ընթացակարգերի բաժնի գլխավոր մաքսային տեսուչ-իրավաբան
Վահագն Տոնոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ս. Սաղաթելյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության 5-րդ բաժնի պետի տեղակալ
Ա. Մանուկյան - ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 01.04.15 N 243-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան