Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 ապրիլի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 32215138

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

13 ապրիլի 2015 թ.

ք. Երևան N 87-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 9-րդ կետի պահանջները.

Հրամայում եմ`

1. Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 9-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:

Կոմիտեի նախագահ՝ Մ. Սարգսյան

Հավելված

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

2015 թվականի ապրիլի 13-ի

թիվ 87-Ն հրամանի

Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ

Ենթաչափորոշիչներ Առավելագույն գնահատականը Գնահատման

չափորոշիչները

1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում. 1

Հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վիճակը (ՀՀ հողային օրենսգիրք հոդված 2) 0.3 Ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ

Մինչև 70%-0.1

70%-90%-0.2

90%-100%-0.3

Պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման մակարդակը (ՀՀ հողային օրենսգիրք հոդվածներ 57 և 100) 0.3 Ժամանակացույցով նախատեսված համայնքներում իրականացված Ստուգումների քանակի համեմատությամբ

Մինչև 70%-0.1

70%-90%-0.2

90%-100%-0.3

Հողերի օտարումից գոյացած միջոցների նպատակային օգտագործման վիճակը համայնքներում (Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 84) 0.1 Հողերի օտարում իրականացրած համայնքների քանակի համեմատությամբ

Մինչև 30%-0

30%-100%-0.1

Գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման վիճակը (Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին ՀՀ օրենք հոդված 5) 0.3 Շարքից դուրս եկած կետերի քանակը մարզի վարչական սահմաններում գտնվող կետերի համեմատությամբ

Մինչև 70%-0.1

70%-90%-0.2

90%-100%-0.3

2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում 1

Համագործակցություն` համայնքների գլխավոր կամ պարզեցված գլխավոր հատակագծերի կազմման աշխատանքներում (ՀՀ Նախագահի հրամանագիր, 20.05.1997թ. N ՆՀ-728) 0.3 Հաստատված հատակագծերի քանակը համայնքների ընդհանուր քանակի համեմատությամբ

Մինչև 10%-0.1

10%-25%-0.2

25%-100%-0.3

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմում (ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N 1918-Ն որոշում) 0.3 Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած սխեմաների քանակը, քննարկման ներկայացվածների համեմատությամբ

Մինչև 70%-0.1

70%-90%-0.2

90%-100%-0.3

Մարզի հողային հաշվեկշռի կազմում և ժամանակին լիազոր մարմնին ներկայացում ՀՀ կառավարության որոշում (ՀՀ կառավարության 23.10.2000թ. N 656 որոշում) 0.4 Ներկայացման ժամկետի խախտման դեպքում` -0

3. Մարզի տարածքում քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի առկայությունը և դրանց իրականացման վիճակը 0.5 Դրանց իսպառ բացակայության դեպքում`-0, առկա քաղաքաշինական, հողաշինարարական նախագծերի քանակի համեմատությամբ

Մինչև 50%-0.1

50%-80%-0.3

80%-100%-0.5

4. Ապօրինի հողօգտագործումների, ինքնակամ կառույցների առկայությունը, դրանց վերացման նկատմամբ հսկողության իրականացումը 0.5 Ապօրինի Հողօգտագործումների, ինքնակամ կառույցների վերացման քանակը` հայտնաբերվածների համեմատությամբ

Մինչև 50%-0.1

50%-80%-0.3

80%-100%-0.5

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։