ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2010 թվականի N 205-Ա
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ և 20-րդ կետերը`
Հաստատել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. մարտի 24
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
մարտի 24-ի N 205-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության
պետի տեղակալ
Ռ. Մուրադյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Է. Ալեքսանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության
վարչության մասնագիտական կրթության քաղաքականության
մշակման բաժնի պետ
Ա. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների
գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Լ. Ֆլջյան - Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական
համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով
պրոռեկտոր (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան - Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար
(համաձայնությամբ)
Ս. Օհանյան - «Եվրասիա» միջազգային համալսարանի ռեկտոր
(համաձայնությամբ)
Գ. Վարդանյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ասպիրանտ, ուսանողական խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Է. Կիրակոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ճզմաչյան - Հայաստանի բանկերի միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Վ. Ավետիքյան - ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ
(համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 04.04.11 N 276-Ա, խմբ. 14.04.15 N 287-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան