ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 2015 թվականի N 485-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցին հարող 0,08 հեկտար և 0.07 հեկտար մակերեսներով հողակտորների (այսուհետ` անշարժ գույք) գնումն իրականացնում է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
3. Անշարժ գույքի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մայիսի 12
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 7-ի N 485-Ն որոշման
Աղյուսակ N 1
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)
առաջին կիսամյակ ինն
ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ 0.0 0.0 0.0
այդ թվում`
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 0.0 0.0 0.0
այդ թվում`
01 Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ 0.0 0.0 0.0
այդ թվում`
02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 0.0 0.0 0.0
այդ թվում`
13. Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 0.0 0.0 0.0
ՀՀ ֆինանսների նախարարություն 0.0 0.0 0.0
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (74,700.0) (74,700.0) (74,700.0)
այդ թվում`
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (74,700.0) (74,700.0) (74,700.0)
Դրամով վճարվող աշխատավարձեր և հավելավճարներ (74,700.0) (74,700.0) (74,700.0)
այդ թվում`
- Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ (74,700.0) (74,700.0) (74,700.0)
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ 74,700.0 74,700.0 74,700.0
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ 74,700.0 74,700.0 74,700.0
այդ թվում`
ՉԱՐՏԱԴՐՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐ 74,700.0 74,700.0 74,700.0
այդ թվում`
ՀՈՂ 74,700.0 74,700.0 74,700.0
Աղյուսակ N 2
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Ծրագրի համարը Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
բաժինը խումբը դասը ընդամենը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր այդ թվում`
շենքերի և շինությունների շինարարություն շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում նախագծահե-
տազոտական, գեոդեզիաքարտեզա-
գրական աշխատանքներ ոչ ֆինանսական ակտիվների գծով այլ ծախսեր
ԸՆԴԱՄԵՆԸ 74,700.0 0.0 0.0 0.0 74,700.0
այդ թվում`
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 74,700.0 0.0 0.0 0.0 74,700.0
այդ թվում`
01 01 02 13 Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 74,700.0 0.0 0.0 0.0 74,700.0
այդ թվում`
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցին հարող 0,08 հա և 0.07 հա մակերեսներով հողակտորների ձեռքբերում 74,700.0 74,700.0
Աղյուսակ N 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
(հազ. դրամ)
Բաժինը Խումբը Դասը Ծրագրի համարը Ծրագրերի, օբյեկտների և կատարողների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 74,700.0 74,700.0 74,700.0
այդ թվում`
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 74,700.0 74,700.0 74,700.0
այդ թվում`
01 01 02 13 Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 74,700.0 74,700.0 74,700.0
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցին հարող 0,08 հա և 0.07 հա մակերեսներով հողակտորների ձեռքբերում 74,700.0 74,700.0 74,700.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 7-ի N 485-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները ԵՎ փոփոխությունները
Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
միավորի
գինը քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ ֆինանսների նախարարություն 74,700.0
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 02 Ֆինանսական և հարկաբյուջետային հարաբերություններ 74,700.0
13. Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ 74,700.0
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 74,700.0
70121140/1 Հողերի գնման ծառայություններ ԲԸԱՀ դրամ 74700000 1 74,700.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան