Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՅԱԼ ՍԹՈՆՎԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 մայիսի 2015 թվականի N 475-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՌՈՅԱԼ ՍԹՈՆՎԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ռոյալ Սթոնվեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող`ուղղ 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի նոյեմբերի 17-ը.ուղղ:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ռոյալ Սթոնվեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 7-ի N 475-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՌՈՅԱԼ ՍԹՈՆՎԵՅՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման

երկիրը Արժեքը

(դրամ)

1 2 3 4 5 6 7

1. 84178030 Գազի օգտագործված վառարան խեցեգործական իրերի թրծման համար TECOMA 85.940 կգ 1 Իտալիա 729.535.266

2. 84748090 Կավի խառնուրդի և զանգվածի մամլիչ 2002 թ. 7.000 կգ 1 Իտալիա 73.236.474

3. 84178030 Գազի օգտագործված վառարան խեցեգործական իրերի թրծման համար FICCOLA 7.000 կգ 1 Իտալիա 31.542.074

4. 84178030 Գազի օգտագործված վառարան խեցեգործական իրերի թրծման համար MORETTI 8.000 կգ 1 Իտալիա 31.953.098

5. 84748090 Կավի կերամիկական զանգվածի ներկանյութերով և լաքով խառնող օգտագործված սարքավորում 2000 կգ 1 Իտալիա 3.427.947

6. 84642080 Կերամիկական ապրանքների հղկող և փայլեցնող օգտագործված սարքավորում 2.500 կգ 1 Իտալիա 3.633.458

7. 84748090 Կավի և կերամիկական զանգվածի խառնիչ օգտագործված սարքավորում DI CARLO 2011 թ. 4.200 կգ 1 Իտալիա 14.755.805

8. 85371099 Հոսանքի կառավարման բաշխիչ էլ. վահանակ (օգտագործված, քանդված վիճակում) 850 կգ 1 Իտալիա 3.346.153

9. 84283300 Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) Pani Vicentini 2011 թ. 650 կգ 1 Իտալիա 2.742.767

10. 84642080 Կերամիկական ապրանքների հղկող և փայլեցնող օգտագործված սարքավորում CMRM 2002 թ. 1.200 կգ 1 Իտալիա 2.447.654

11. 84283300 Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) Buffagni 2008 թ. 2.000 կգ 1 Իտալիա 2.776.472

12. 84283300 Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) CMRM

2009 թ. 1.000 կգ 1 Իտալիա 2.365.448

13. 84283300 Ժապավենային փոխադրիչ (օգտագործված) Buffagni 2010 թ. 1.000 կգ 1 Իտալիա 2.365.448

14. 84148075 Օգտագործված կոմպրեսոր Fini Rotar 2006 թ. 1.200 կգ 1 Իտալիա 2.968.834

15. 85143000 Օգտագործված էլ. վառարան խեցեգործական իրերի թրծման համար FICOLA 2009 թ. 850 կգ 1 Իտալիա 2.043.203

16. 73101000 Կավի խառնուրդի և զանգվածի մամլիչ սարքի մետաղ. տարողություն (օգտագործված) 200 լ 1 Իտալիա 212.496

17. 84748090 Գիպսի խառնիչ օգտագործված սարքավորում DUESSEBI 1.210 1 Իտալիա 2.712.351

Ընդամենը 912.064.948

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։