Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2015 թվականի N 377-Ա

ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասանուհի Լեյլի Խաչատրյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հուղարկավորման ծախսերի մասին հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մայիսի 12-ի N 377-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԼԵՅԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան - «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոն» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար (համաձայնությամբ)

Ֆ. Դավթյան - «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Բաբայան - Լ. Խաչատրյանի որդին (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։