ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. ա) «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
և լրացում կատարելու մասին Կ-727-24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Լիցենզավորման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն
կատարելու մասին Կ-727.1 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կ-727.2 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին Կ-727.3 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ա) «Առևտրի և ծառայությունների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-728-24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Լիցենզավորման մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-728.1 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Պետական տուրքի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարելու մասին Կ-728.2 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-728.3 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում
փոփոխություն կատարելու մասին Կ-728.4 -24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-728.5-24.02.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին Պ-729 -26.02.2015, 27.04.2015 -ՊԻ-010/0
Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Էդմոն Մարուքյան, Մարգարիտ Եսայան, Արման Սահակյան
4. ա) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-733 -05.03.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան
բ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին Պ-733.1 -05.03.2015-ՏՀ-010/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան
5. ա) «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-737 -18.03.2015-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին Կ-737.1 -18.03.2015-ՖՎ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն) 758 -11.04.2015-ՖՎ
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր 759 -11.04.2015-ՖՎ
3. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիր Ն-766 -22.04.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու
մասին» համաձայնագիր Ն-767 -22.04.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիր Ն-768 -22.04.2015-ԱՀ, ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. 2012 թվականի դեկտեմբերի 8-ին հաստատված` Կիոտոյի արձանագրության Դոհայի փոփոխություն Ն-769 -22.04.2015-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
27 ապրիլի 2015 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-152-Ն