Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 2015 թվականի N 503-Ա

«ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 655-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1.3932 հեկտար՝ հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես տնտեսական գոտու տարածք` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

3. Ընդունել ի գիտություն, որ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 18

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

մայիսի 14-ի N 503-Ա որոշման

Ամրացվող հողամասի սխեման՝ կոորդինատներով

«Դիլիջան» ազգային պարկի տնտեսական գոտու՝ 1,3932 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողամասը

Ակտի պատկեր

Շրջադարձային (բեկման) կետերը Կոորդինատներ

X Y

1 8485914, 331 4511500,924

2 8486069,973 4511470,315

3 8486118, 792 4511465,930

4 8486181,197 4511458,585

5 8486251,213 4511445,784

6 8486269,796 4511440,720

7 8486261,316 4511417,893

8 8486261,422 4511391,393

9 8486200,786 4511409,005

10 8486106,326 4511422,732

11 8486067,148 4511433,598

12 8485912,901 4511473,284

1 8485914,331 4511500,924

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։