«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 60315154
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
11 ապրիլի 2015 թ. թիվ 08-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թ. մայիսի 19-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 27-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2015 թվականի
ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշման
ՁԵՎ 65-երկաթ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
20 թ.
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 30-ը
Ներկայացնում է ____________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I____I___I___I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը _________________________________________________________________ I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը /Վարչական շրջանը __________________________________________ I___I____I___I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը________________________________________
______________________________________________________________ I___I___I___I___I___I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը
I___I___I___I___I___I___I___I___I___I____I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I____I___I___I____I____I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I____I____I___I___I____I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Չափի միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 110 հազար
դրամ
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներհանրապետական 110.1 “-”
միջպետական 110.2 “-”
որից՝ ԱՊՀ երկրներ 110.2.1 “-”
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը 120 “-”
Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը 130 “-”
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներհանրապետական 130.1 “-”
միջպետական 130.2 “-”
որից՝ ԱՊՀ երկրներ 130.2.1 “-”
Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը 140 “-”
Ուղևորների և բեռների փոխադրումների հետ կապված էլեկտրաէներգիայի ծախսը 150 հազ. կվտ/ժամ
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը 160 հազար
ուղևոր
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներհանրապետական 160.1 “-”
միջպետական 160.2 “-”
որից՝ ԱՊՀ երկրներ 160.2.1 “-”
Ուղևորաշրջանառություն, ընդամենը 170 հազար ուղևոր-կմ
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներհանրապետական 170.1 “-”
միջպետական 170.2 “-”
որից՝ ԱՊՀ երկրներ 170.2.1 “-”
Փոխադրվել են բեռներ, ընդամենը 180 հազար տոննա
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներհանրապետական 180.1 “-”
միջպետական 180.2 “-”
որից՝ ԱՊՀ երկրներ 180.2.1 “-”
Բեռնաշրջանառություն, ընդամենը 190 հազար տոննա-կմ
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝
ներհանրապետական 190.1 “-”
միջպետական 190.2 “-”
որից՝ ԱՊՀ երկրներ 190.2.1 “-”
Շահագործական գծի երկարությունը 200 կմ
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը 210 մարդ
Ղեկավար ____________________
(Ազգանուն, անուն) ____________________(Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________
(Ազգանուն, անուն) ____________________(Ստորագրություն)
«_ _ »____ ____20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
2015 թվականի ապրիլի 11-ի
թիվ 08-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) (110 և 130 տողեր) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
5. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 160) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
6. Ներհանրապետական (տող 160.1) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
7. Միջպետական (տող 160.2) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
8. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 170) ցուցանիշն որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
9. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 180) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված) բեռների քանակը:
10. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 190) ցուցանիշն որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
11. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) (տող 210) որոշվում է` հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին բաժանելով: Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: