Հոդված 1
Հոդված 1.
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.
«12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների և (կամ) մեթոդների կիրառմամբ.
13) անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու և բեղմնականխման միջոցներ և (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.
14) հարազատ` արյունակցական 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի կապ ունեցող անձ:»: