Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Սահմանել, որ՝

գործել է մինչև 2015-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2016 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաև` կառավարություն) չի շարունակի 2015 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2) 2015 թվականի ընթացքում առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը 1993-2014 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված բյուջետային վարկերի մարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի հունվարի 1-ը (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վարկերի մարման ժամկետի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջև ձեռք է բերվել համաձայնություն մարման այլ ժամկետների վերաբերյալ).

4) 2015 թվականին պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140.0 դրամ.

5) յուրաքանչյուր պետական ծառայության մարմնի պետական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը կազմում է այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական ծառայողների հիմնական աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

6) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից և շահութահարկից նախատեսված մասհանումները 2015 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

7) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից մուտքերը հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

8) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով, ըստ կառավարության կանխատեսումների, 2015 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետևյալ ուղղություններին`

ա. պետական ներքին և արտաքին պարտքի մարում և սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ,

գ. պետական բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատանքի վարձատրություն (դրամական բավարարում) և դրան հավասարեցված վճարներ,

դ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

ե. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնված պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման և սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական և այլ պահանջների առաջացմանը.

9) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների (այսուհետ սույն կետում` մատակարարի) կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է տվյալ մատակարարին վճարել նշված գործարքի շրջանակում վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը` մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի գծով.

10) պետական հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետում նշված նպատակով բացված արտաբյուջետային հաշիվներից ֆինանսավորվող ծախսային (ելքային) ծրագրերի գծով կառավարության հաստատած 2015 թվականի տարեկան նախահաշիվներով (սույն կետում այսուհետ` նախահաշիվներ) նախատեսվող ծախսերի (ելքերի) ֆինանսավորման նպատակով ստացվելիք 2015 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով և N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների և դրանց տարրերի (մուտքային և (կամ) ելքային) համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Նախահաշիվներով նախատեսվող ծախսերի (ելքերի) ֆինանսավորումը 2015 թվականին կարող է իրականացվել ինչպես արտաբյուջետային հաշիվներին 2015 թվականին ստացվող գումարների, այնպես էլ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը այդ հաշիվներին ստացված մուտքերի` 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

11) 2015 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

12) 2015 թվականին շարունակվում է սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «06. «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց՝

ա. փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` կառավարության սահմանած կարգով,

բ. փոխհատուցման տրամադրումը «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին (այսուհետ` սոցիալապես անապահով անձ) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` կառավարության սահմանած կարգով.

13) յուրաքանչյուր տարի կառավարության սահմանած կարգով «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց նախորդ տարում փոխհատուցում ստացած ավանդատուների ավանդային գրքույկներում առկա գումարը (ռուբլով), որի նկատմամբ հաշվարկվել է փոխհատուցման գումարը, համարվում է մարված.

14) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց ընտանեկան նպաստներ և միանվագ դրամական օգնություն ստացողների ցուցակներից հանելու համար.

15) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի ընդամենը գումարի՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով թույլատրվող ավելացումները կատարվում են պայմանով, որ դրա հետևանքով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի ընդամենը գումարի աճը 2015 թվականի բյուջետային տարվա արդյունքներով չի գերազանցի սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի ընդամենը գումարի 10 տոկոսը (սույն կետի գործողությունը չի տարածվում սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 11-րդ, 14-րդ և 15-րդ կետերով, ինչպես նաև սույն օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված դեպքերի վրա):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։