ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2015 թվականի N 555-Ն
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մայիսի 19-ի «2015 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-320-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2015 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2015 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2015 թվականի ամառային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մայիս-հուլիս ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ).
3) առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար ապահովել հանրապետության զինվորական կոմիսարիատների կողմից զորակոչվող քաղաքացիների` սահմանված կարգով ներկայացումը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափելու համար քրեական հետապնդում հարուցված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2015 թվականի ամառային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներին ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով` հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2015 թվականի ամառային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2015 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2015 թվականի հունիսի 25-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2015 թվականի հուլիսի 10-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2015 թվականի հունիսի 10-ը,
դ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների,
զ. օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով սովորելու մրցույթին հայտ ներկայացրած, ինչպես նաև այդ մրցույթով հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների անվանացուցակները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2015 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մայիսի 27
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 27-ի N 555-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Յու. Խաչատուրով - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գ. Կոստանյան - ՀՀ գլխավոր դատախազ
Ա. Մուրադյան - ՀՀ առողջապահության նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
Ա. Ասատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ(հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 27-ի N 555-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները
1 2 3
Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան
Շենգավիթ
Էրեբունի
Է. Ապրիամով - Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
-Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ
Արագածոտն
Աշտարակ
Ապարան
Թալին
Ա. Նազարյան - Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ
- Աշտարակի,Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ
Արարատ
Արտաշատ
Արարատ
Մասիս Ա. Կարապետյան - ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- ՀՀ ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ
Արմավիր
Արմավիր
Էջմիածին
Ա. Դավթյան - Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ
Գեղարքունիք
Գավառ
Մարտունի
Սևան
Վարդենիս
Ճամբարակ
Պ. Պողոսյան ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ
Լոռի
Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան
Օ. Գասպարյան ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
- Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ
Կոտայք
Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի
Հ. Բաղմանյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Երևանի կայազորի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ
-Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի զինվորական կոմիսարներ
Շիրակ
Գյումրի
Արթիկ
Աշոցք
Անի
Ախուրյան
Ամասիա
Ս. Գալստյան - Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
-Գյումրու, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ
Սյունիք
Կապան
Գորիս
Սիսիան
Մեղրի
Տ. Փարվանյան - Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1-ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու զինվորական կոմիսարներ
Վայոց ձոր
Եղեգնաձոր
Վայք
Ա. Մակարյան - Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ
Տավուշ
Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան
Ա. Բրուտյան - Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
-ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի պետ
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 27-ի N 555-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
(հանձնաժողովի նախագահ)
Հ. Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հ. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից, կապիտան
Վ. Հունանյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
Ս. Ղասաբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության գլխավոր մասնագետ
Վ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության պետի տեղակալ
Գ. Շահնազարյան - թերապևտ, բ/ծ կապիտան
Լ. Խաչատրյան - թերապևտ, բ.գ. թ., դոցենտ
Պ. Սարաֆյան - սրտաբան
Հ. Կժդրյան - սրտաբան
Ա. Պետրոսյան - սրտաբան, բ/ծ լեյտենանտ
Գ. Հովհաննիսյան - նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ.
Տ. Ազարյան - նյարդաբան, բ/ծ կապիտան
Վ. Հովհաննիսյան - մաշկաբան, բ/ծ մայոր
Ժ. Բալասանյան - մաշկաբան
Խ. Էյրամջյան - վիրաբույժ
Տ. Մարտիրոսյան - վիրաբույժ, բ/ծ մայոր
Ա. Գրիգորյան - վնասվածքաբան, բ.գ.թ., դոցենտ
Ս. Սահակյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր
Գ. Սարգսյան - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր
Հ. Բարսեղյան - օտոլարինգոլոգ
Ե. Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ., դոցենտ
Ն. Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր
Ա. Արզումանյան - հոգեբույժ
Ս. Սարդարյան - հոգեբույժ, բ/ծ մայոր
Ռ. Սարգսյան - հոգեբույժ
Ռ. Բզանյան - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/
Ա. Բաբայան - հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան