Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2015 թվականի N 558-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 181-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 4-րդ կետի 1-ին ենթակետում «2014 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով նախատեսված ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիման վրա հաշվարկված տույժերից:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 181-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։